«Հոգեկան հիվանդությունները բուժելի են, եթե հիվանդը դիմի ճիշտ ժամանակին»
«Հոգեկան հիվանդությունները բուժելի են: Եթե հիվանդը դիմի ճիշտ ժամանակին, ապա անպայման կբուժվի ու ամենակարևորը, եթե` հիվանդն ինքը բուժվելու ցանկություն ունենա, քանի որ մարդն ինքն է իր բժիշկը»,-այս մասին ասուլիսում ասաց «Հոգեբուժական ասոցիացիա»-ի նախագահ, ՀՀ Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ, Երևանի պետական բժշկական համալսարանի հոգեբուժության ամբիոնի դոցենտ, Բժշկական գիտությունների թեկնածու, Համաշխարհային Հոգեբուժական ասոցացիայի պատվավոր անդամ Արմեն Սողոյանը:
Նա նաև հայտնեց, որ հոգեկան խանգարումներով տառապողների թիվը տարեցտարի ավելանում է ու այսօր աշխարհում հաշվառվում է 450 միլիոն հոգեկան խանգարումներով հիվանդ մարդ: Մասնագետն ասաց, որ հիվանդանում են բոլորը` անկախ տարիքից, սեռից, հասարակության մեջ գրաված դիրքից, քաղաքական կողմնորոշումից, մաշկի գույնից: Բոլոր խանգարումների մեջ ժառանգական նախատրամադրվածությունն իր դերն ունի: Վտանգավոր տարիք է համարվում մինչև 35 տարեկանը, լինում են նաև ծերունական ու նախածերունական տարիքի հիվանդություններ:
Հայաստանում այսօր հաշվառված է 44-45 հազար հոգեկան հիվանդությամբ տառապող մարդ, ինչը մյուս երկրների համեմատ բավականին քիչ է: Ա. Սողոյանն ասաց, որ Հայաստանում քիչ են դիմում բժշկի օգնության, քանի որ դեռ «ամոթ է, հարևանները չիմանան», «խայտառակ կլինեն» կարծրատիպը շարունակում է մնալ հայ մարդու գիտակցության մեջ: Միաժամանակ նա հիշեցրեց, որ ՀՀ-ում հոգեկան խանգարումներ ունեցող մարդկանց օգնությունն անվճար է: «Մենք պետք է այնպես անենք, որ հիվանդները դիմեն բժշկի»,- ընդգծեց նա:
«Հոգեբանի ինստիտուտը կամաց-կամաց ներդրվում է Հայաստանում ու հասարակության վերաբերմունքը բավականին փոխված է, բայց դեռ շատ հեռու է կատարյալ լինելուց»,- ասաց նա ու տեղեկացրեց, որ այժմ գործընթաց է գնում, որ դպրոցներում ներդրվի հոգեբանի ինստիտուտը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա