Գեորգի Կիմիչ. Կուսաթաղանթն անարատ պահելը անախրոնիզմ է
Հանրապետությունում հայտնի մանկաբարձ, գինեկոլոգ Գեորգի Պողոսյանը երիտասարդ աղջիկների վնասված կուսաթաղանթ չի վերականգնում: «Երբ գալիս են ինձ մոտ այդ հարցով, ես իրենց ասում եմ` մի սկսեք ձեր կյանքը ստից», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում խոսելով հայ աղջիկների` ամուսնանալուց առաջ կուսաթաղաթը վերականգնելուն ուղղված ջանքերին` անկեղծացավ Ընտանիքի պլանավորման և սեռական առողջության կենտրոնի վերարտադրողականության բաժնի ղեկավար, ԵՊԲՀ մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի դոցենտ Գեորգի Պողոսյանը:
«Ավելի լավ է ճիշտն ասեք, թե չէ մի օր ջրի երես դուրս կգա: Եթե դուք չեք հավատում, որ ձեր ընտրյալը կհավատա ձեզ, կհասկանա ու կընդունի, ուրեմն էլ ինչո՞ւ եք դուք նրա հետ ամուսնանում», -հավելեց Կիմիչը:
Ընդհանրապես, հայ աղջիկների շրջանում ամուսնությունից առաջ կուսաթաղանթը մոլուցքով անբիծ պահելու ձգտումը մանկաբարձ-գինեկոլոգը անախրոնիզմ է համարում: «Մենք ունենք անախրոնիզմներ, որոնք մնացել են հայ ազգի մեջ, մեկ-մեկ դրանք ունեն պաշտպանողական հատկություն, իսկ մեկ-մեկ էլ` չէ: Կուսաթաղանթը կորցնելու վախը կանանց մեջ բերում է շատ փիս բաների` գնում են բժիշկների մոտ, փորձում են վերականգնել այն, այսինքն` կյանքը սկսել ստից», -նկատեց Գեորգի Պողոսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա