Ադրբեջանում PKK-ի դեմ պայքարելու համար գումարտակ է ստեղծվել
Ադրբեջանի հայրենական պատերազմի վետերանների միության նախագահ Ֆիզուլի Ռզագուլիևը հայտարարել է, որ կամավորականներից գումարտակ են ստեղծել Թուրքիայում «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK) զինյալների դեմ կռվելու համար:
«Ենի Մուսավաթ»-ի հետ զրույցում Ֆ.Ռզագուլիևն ասել է, որ PKK-ի դեմ մոտ ժամանակներս զինված գործողություններ իրականացնելու համար պետք է դիմեն Ադրբեջանում Թուրքիայի դեսպանին:
«Մենք գտնում ենք, որ Թուրքիան նաև ադրբեջանցիների, Ադրբեջանն էլ թուրքերի հայրենիքն է: Այդ պատճառով էլ պատրաստ ենք կռվելու Թուրքիայի համար», -ասել է ադրբեջանցի վետերանը: