Սեյրան Օհանյան. Բանակում յուրաքանչյուր մեկ դեպք մեր համար ողբերգություն է, մեր համար անընդունելի է
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հավաստիացրեց, որ բանակում մահվան բոլոր դեպքերի բացահայտման համար տարվում է լիարժեք աշխատանք:
Նրա խոսքերով` նախորդ տարիների համեմատ Զինված ուժերում մահացության դեպքերի նվազում է արձանագրվել:
«Բայց յուրաքանչյուր մեկ դեպք մեր համար ողբերգություն է, մեր համար անընդունելի է»,- ասաց նախարարը: «Հայաստանի զինված ուժերը բաց են հասարակության, ժողովրդի առջև: Ովքեր ուզում են մեզ օգնել, մենք իրենց ընդառաջում ենք, ովքեր ուզում են այն իրավիճակում, որ մերթընդմերթ լինում է բանակում, մասնակից լինել, աջակցել, մենք իրենց հետ աշխատում ենք: Մենք աշխատում ենք ցանկացած հասարակական կազմակերպության հետ, օրինական դաշտում: Բայց երբ իրոք լինում են հերյուրանքներ, անձնական վիրավորանքներ, հակաօրինական քայլեր, ապա այդպիսի կազմակերպությունների հետ մենք փորձում ենք աշխատել օրինական դաշտում»,- ասաց նախարարը:
Ըստ Ս.Օհանյանի` հասարակական կազմակերպությունների և մի շարք անձանց կողմից բանակը վարկաբեկելուն միտված որոշակի քայլեր եղել են: Նախարարը, սակայն, անուններ չտվեց:
Լրահոս
Տեսանյութեր
Քյարամյանն ափսոսանք է հայտնում ԱԺ-ում իր և Հովիկ Աղազարյանի միջև տեղի ունեցած միջադեպի համար