Սարկոզին սպառնացել է Հունաստանին
Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին սպառնացել է Հունաստանին, թե այդ երկիրն այլևս ֆինանսական տրանշեր չի ստանա, քանի դեռ չեն հրապարակվել երկիրը ճգնաժամից փրկելու եվրոպական ծրագրի հանրաքվեի արդյունքները: Սարկոզին անգամ ժամկետն է նշել, թե երբ է նախատեսում Հունաստանի վարչապետը հանրաքվեն անցկացնել` դեկտեմբերի 4 կամ 5:
Utro.ru-ի փոխանցմամբ, այդ հայտարարությունը Ֆրանսիայի նախագահն արել է նախօրեին վարչապետ Պապանդրեուի հետ հանդիպումից հետո, իսկ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ իրականում դրվելու է հետևյալ հարցը` արդյոք հույները ցանկանում են մնալ եվրագոտում:
Սարկոզին նշել է նաև, որ այս անվստահության իրավիճակը չի կարող երկար շարունակվել ու եթե որոշում է կայացվել հանրաքվե անցկացնել, ապա այն պետք է անցկացվի որքան հնարավոր է շուտ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա