Ա.Աշոտյան. «Կրթության զարգացման իմաստով շրջանցում ենք անգամ մի շարք ԵՄ երկրներ»
2011թ-ի տվյալներով, Հայաստանը բարելավել է մարդկային ռեսուրսների զարգացման ինդեքսը համաձայն UNDP վերջերս հրապարակված զեկույցի, որը բաղկացած է մի շարք հիմնական ոլորտների ցուցանիշներից` առողջապահություն, տնտեսություն, աղքատություն և այլն: Սակայն որպես ՀՀ Կրթության և գիտության նախարար, Արմեն Աշոտյանն այդ ինդեքսում կարևորում է կրթության զարգացումը ու հավատացնոում, որ դրսում ավելի լավատեսորեն են տրամադրված հայաստանյան կրթական զարգացումների առումով, քան երկրի ներսում.«Կոնկրետ կրթության ինդեքսով Հայաստանի տեղն աշխարհում 56-րդն է և դա մեր ամենաբարձր ինդեքսն բոլոր ենթախմբերում: Կրթության զարգացման իմաստով շրջանցում ենք անգամ մի շարք ԵՄ երկրներ»,- կրթության ոլորտին նվիրված քննարկմանը հայտարարեց ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը :
Նշենք, որ այլ ցուցանիշներով Հայաստանի տեղերը 86-րդից են սկսվում:
Ինչ վերաբերում է տարածաշրջանային երկրների հետ համեմատությանը, ապա նախարար Աշոտյանը տեղեկացրեց, որ հիմնականում տվյալները դիտարկվել է աշխարհի մակարդակով: Բայց և տեղեկացրեց, որ տարածաշրջանային երկրների համեմատ Հայաստանի կրթական համակարգը փոքր-ինչ զիջում է Վրաստանին. «Բայց առաջ ենք Ադրբեջանից, Իրանից ու Թուրքիայից»,- ավելացրեց նախարարը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան