Նախարարը ՀՀԿ-ից. «Պատրաստվում ենք կյանքի կոչել 2011-2015թթ. Կրթության պետական զարգացման ծրագիրը»
«Բոլոր այն փոփոխությունները, որ տեղի են ունենում երկրում, կարիք ունեն հասարակական ընկալման, և դրանում առանձնահատուկ դեր ունեն լրատվամիջոցները»,- Աղվերանում մեկնարկած «Հրապարակայնությունը և հաշվետվողականությունը Բոլոնիայի գործընթացի կարևոր սկզբունքներ» խորագիրը կրող եռօրյա սեմինարի ողջույնի խոսքում նշեց ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը :
Իսկ ԿԳՆ աշխատակազմի զարգացման ծրագրերի և մոնիթորինգի վարչության պետ Ռոբերտ Ստեփանյանը ներկայացրեց 2011-2015թթ. Կրթության պետական զարգացման ծրագիրը, որն ունի օրենքի ուժ, քանի որ հաստատվում է Ազգային Ժողովի կողմից:
Առաջին նման ծրագիրը նախատեսված է եղել 2001-05թթ և ահա 2011թ-ին հաստատվեց նորը:
Այն բաղկացած է յոթ հիմնական բաժիններից` համակարգի առկա վիճակն ու հիմնախնդիրները, ռազմավարական մոտեցումները, կրթության զարգացման հիմնական ծրագրային մոտեցումները և այլն:
Նպատակներն են` բարձրացնել կրթության մատչելիությունը, բարելավել կրթության որակը և ապահովել միջոցների շարունակական աճ և արդյունավետ մեխանիզմներ:
Պարոն Ստեփանյանը մատնանշեց ծրագրի հիմնական առանցքը, այն է ` կրթությունը Հայաստանի մրցակցային առավելությունն է.
«Եվ մեր ռազմավարությունը պետք է միտված լինի այդ տեսլականին»,- նշեց նա:
Կրթության զարգացման ծրագրում ընդգրկված կետերը, որ պետք է կյանքի կոչվեն առաջիկա տարիներին հետևյալն են` բոլոր դպրոցներն ապահովել ինտերնետով, դպրոցի շրջանավարտների ցուցանիշը հասցնել 99 տոկոսի, ընդլայնել ներառական կրթությունը, տարրական և միջին դպրոցներում ընդգրկվածությունը հասցնել 99 տոկոսի, 10 տոկոսով մեծացնել ընդգրկվածությունը մասնագիտական կրթական ծրագրերում, հատկապես ի հաշվի խոցելի խմբերի երիտասարդների և այլն:
Եվ որ ամենակարևորն է` 12-ամյա կրթակարգի ամբողջական ներդրում. «Ամբողջությամբ խոսել 12-ամյա կրթական համակարգի ներդրման մասին կկարողանանք 2018թ-ին»,-նշեց Ռ.Ստեփանյանը:
Ծրագրի միջանկյալ գնահատումը նախատեսված է 2013թ-ին է, որի հիման վրա կճշգրտվեն հետագա անելիքները, իսկ 2015-ին արդեն կներկայացվի ծրագրի վերջնական գնահատումը:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին