Երևանի քաղաքապետի ոսկե մեդալներ է հանձնվել Սվետլանա Գրիգորյանին և Ժենյա Ներսիսյանին
Հայ թատերական արվեստում ներդրած մեծագույն ավանդի, ինչպես նաև ծննդյան 80–ամյա հոբելյանի կապակցությամբ ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Գրիգորյանը և ՀՀ վաստակավոր արտիստ Ժենյա Ներսիսյանը պարգևատրվել են Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով: Այս մասին հայտնեցին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Շնորհավորելով վաստակաշատ դերասանուհիներին` Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Տարոն Մարգարյանն ընդգծել է նրանց վաստակն ու անգնահատելի ավանդն ինչպես բեմական ասպարեզում, այնպես էլ սերունդների դաստիարակության գործում: Կարևորելով թատրոնի դերը հասարակական կյանքում ` Տարոն Մարգարյանը նշել է. «Ձեր մեծարանքը գնահատվել է հանդիսատեսի ծափահարություններով և լեփ լեցուն դահլիճներով: Մենք բոլորս շատ ենք սիրում ձեզ և մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում, որ դուք այսօր մեր կողքին եք ու շարունակում եք հարուստ պահել մեր թատերական մշակույթը»:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության ու բարեմաղթանքների համար, Սվետլանա Գրիգորյանը և Ժենյա Ներսիսյանն իրենց հերթին խոսել են թատրոնի այսօրվա խնդիրներից` ակնկալելով քաղաքապետարանի աջակցությունը: Հանդիպման ջերմ ու անկաշկանդ մթնոլորտում զրւցակիցները խոսել են նաև մայրաքաղաքի կյանքին առնչվող տարբեր հարցերի շուրջ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները