Ղարաբաղ Տելեկոմի ինտերնետ 5000-րդ բաժանորդին հանձվել է նեթբուք
Ղարաբաղ Տելեկոմի ինտերնետ բաժանորդների թիվը օրեցօր աճում է: Հոկտեմբեր ամսում արձանագրվել է 5000-րդ բաժանորդը: Դա Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի Արևհատ Հակոբյանն էր: Այդ կապակցությամբ Ղարաբաղ Տելեկոմի գլխավոր տնօրենի տեղակալ Գեորգես Տերտերյանը հանդիպել է Ա. Հակոբյանին և մատուցել հաճելի անակընկալ` HP Mini նեթբուք:
Հանձնելով նվերը` Գ. Տերտերյանը նշել է, որ Ղարաբաղ Տելեկոմի հիմնական նպատակն է դառնալ յուրաքանչյուր բաժանորդի ընկեր, ինչի համար ընկերությունը ջանասիրությամբ աշխատում է սակագների բարելավման և ծառայությունների որակի կատարելագործման ուղղությամբ: Այս մասին հայտնում են ընկերության մամուլի ծառայությունից ու նշում, որ 2010 թվականի նոյեմբեր ամսից առ այսօր, գրեթե 1 տարվա ընթացքում, Ղարաբաղ Տելեկոմը մոտ 40 անգամ իջեցրել է ինտերնետ կապի ծառայությունների սակագները և կազմակերպել մեծ արձագանք ստացած ակցիաներ, որի արդյունքում Ղարաբաղ Տելեկոմի ինտերնետ բաժանորդների թիվը 6 ամսվա ընթացքում 486-ից հասել է 5000–ի: