Մալքոլմ Փենն. Հայաստանը շատ գրավիչ երկիր է ՏՏ ոլորտի ներդրողների համար
Այս շաբաթ աշխատանքային այցով Երևան էր ժամանել FUTURE HORIZONS ընկերության նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Մալքոլմ Փեննը: Այցի նպատակն էր դիտարկել և գնահատել IEF 2012 Միջազգային համաժողովի Երևանում անցկացման նպատակահարմությունը, հայտնում են «Սինոփսիս-Արմենիա» ընկերության մամուլի ծառայությունից:
«Այս համաժողովը ամեն տարի անց է կացվում տարբեր երկրներում: Ամեն տարի համաժողովին մասնակցում են ՏՏ ոլորտի ամենագլխավոր դերակատար 100-ից ընկերությունների առաջին դեմքերը»,- ասում է Մալքոլմ Փեննը, համաժողովի գլխավոր կազմակերպիչը: «Հայաստանում այս համաժողովի անցկացումը շատ լավ հնարավորություն է ընդգծելու Հայաստանը որպես ՏՏ ոլորտը տնտեսության զարգացման գերակա ճյուղ հայտարարած երկրի և ներկայացնելու անկախության տարիների ընթացքում ունեցած ՏՏ ոլորտի ձեռքբերումները: Հայաստանը շատ գրավիչ երկիր է ՏՏ ոլորտի ներդրողների համար, քանի որ այստեղ ես տեսնում եմ փայլուն տաղանդի առկայություն, կրթական ուժեղ ավանդույթներ և Կառավարության կողմից օժանդակության պատրաստակամություն: Ես կարծում եմ, որ նոր աշխատատեղերի ստեղծումն այսօր կենսական խնդիր է Հասատանի համար, քանի որ դա ոչ միայն կապահովի Հայաստանի քաղաքացինորին արժանապատիվ աշխատանքով, այլև դեպի Հայաստան կբերի արդեն ինչ-ինչ պատճառներով Հայաստանից մեկնած տաղանդավոր երիտասարդներին»,- ասել է նա:
Իր այցի ընթացքում՝ նոյեմբերի 2-ին, Մալքոլմ Փեննը հանդիպել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանին, Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Արտակարգ և լիազոր դեսպան ` Ն.Գ. պարոն Չարլզ Լոնսդեյլին, այցելել Սինոփսիս Արմենիա գիտա-արտադրական կենտրոն, ինչպես նաև դասախոսություն կարդաց Սինոփսիս Արմենիայի կրթական ծրագրով սովորող Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ուսանողների համար: Դասախոսությունը նվիրված էր ՏՏ ոլորտի գլոբալ վերլությանը և առաջիկա զարգացումներին: Դասախոսության վերջում Մալքոլմ Փեննը ասել է ուսանողներին՝ «Դուք բացառիկ շահեկան վիճակում եք, քանզի դուք ապրում եք Եվրոպայի և Ասիայի սահմանագծում, և սովորում եք Ամերիկյան միջավայրում: Փաստորեն դուք ունեք հնարավորության քաղելու այն ամենալավը ինչ ունեն այդ երեքը»:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին