Ադրբեջանցիները վրդովվել են, որ թուրք երգչուհին համագործակցում է հայի հետ
Թուրքիայում ճանաչված երգչուհի Գյուլբեն Էրգենն իր համերգային շրջագայությունների ժամանակ ծրագրել է ելույթ ունենալ նաև ադրբեջանական բեմում: Սակայն նրա ադրբեջանցի երկրպագուներին խիստ վրդովեցրել է այն փաստը, որ երգչուհու երգերի երաժշտական ձևավորողն ազգությամբ հայ է:
Հղում կատարելով modern.az-ին` «Ազադլիգը» գրում է, որ թեև Ադրբեջանում տեղյակ չեն եղել, որ երգչուհու երգերը հնչում են հայի մշակմամբ, Թուրքիայում շոու-բիզնեսին բոլոր հետևողները գիտեն, որ Գյուլբեն Էրգենի երգերի երաժշտական ձևավորումը կատարում է Դաշգըն Սաբահը, ով Թուրքիայում հայտնի ուդահար Ջոշգուն Սաբահի եղբայրն է: Նշվում է, որ Դաշգըն Սաբահի հետ համագործություն սկսելուց հետո երգչուհին փոխել է նաև իր ստեղծագործական իմիջը:
Թուրքական մամուլի համաձայն` Դաշգըն Սաբահի հայրը` Մարտիրոս Սաբահը, նույնպես երաժիշտ է եղել:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում