«Դպրոցական էջերից…»… «Խրախուսել երեխաներին` լավ սովորել»
Ամփոփվեց Երևանի 50 դպրոցների շրջանակներում «Dasaran.am» կրթական ծրագրի, «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության և «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի կողմից կազմակերպված «Դպրոցական էջերից…» խորագրով գրական մրցույթի արդյունքների ամփոփման և մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը:
«Մրցույթը մեկնարկել էր «Dasaran.am» կրթական ծրագրի ցանցում ներգրավված բոլոր դպրոցների աշակերտների համար: Վերջիններս հնարավորություն ունեին չորս հիմնական կատեգորիաներում առցանց տեղադրել իրենց ստեղծագործությունները»,- այս մասին ասաց «Dasaran.am» կրթական ծրագրի համահեղինակ Սուրեն Ալոյանը:
Յուրաքաչնյուր կատեգորիայի համար ընտրվել էին լավագույն 3 ստեղծագործություն, որոնց հեղինակներն` ընդհանուր թվով 12 մասնակից, ստացան նոթբուք- համակարգիչներ, DVD-նվագարկիչներ, լուսանկարչական ապարատ: Միաժամանակ 60 մասնակից ստացան խրախուսական պարգևներ: Գերազանց սովորող 6 աշակերտի «Փյունիք» բարեգործական հիմնադրամի կողմից հանձնվեց նոթբուք: «Այս ամենի նպատակն է` խրախուսել երեխաներին` լավ սովորել»,- ասաց Ս. Ալոյանը:
Միջոցառմանը մասնակցում էին 50 աշակերտ տարբեր դպրոցներից, ծնողներ, տնօրեններ:
Հիշեցնենք, որ օգոստոսի 19-ին «Dasaran.am» կրթական ծրագրի, ՀՀ կրթության և գիտության նախարարության և «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության միջև ստորագրվեց հուշագիր, որով այսուհետ նախ` Երևանում, ապա` Հայաստանի մարզերում, ծառայությունը կդառնա անվճար բոլոր բաժանորդների համար: Արդյունքում` ապահովվում է առավել թափանցիկ գործունեություն դպրոցների անձնակազմի կողմից, իսկ ծնողները հնարավորություն են ունենում մանրամասն տեղեկատվություն ստանալ իրենց երեխայի ուսուցման, առաջադիմության և վարքագծի վերաբերյալ:
Ս. Ալոյանն ասաց, որ մինչև տարեվերջ «Dasaran.am» կրթական ծրագրին կմիանան երևանյան բոլոր դպրոցները, իսկ արդեն հաջորդ տարի` հայստանյան բոլոր դպրոցները:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան