Միայն 10 % արդյունք, բայց ԿԳՆ-ն դժգոհ չէ
ԿԳ նախարարության տվյալներով` միջին մասնագիտական կրթությամբ շրջանավարտների միայն 10 տոկոսն է, իր տեղը գտնում հայաստանյան աշխատաշուկայում. «Սա այդքան էլ փոքր թիվ չի: Ժամանակի ընթացքում այս թիվը վստահ եմ կավելանա»,- արձագանքելով լրագրողների հարցին, թե շրջանավարտների ո՞ր մասն է, իր տեղը գտնում մասնագիտական կյանքում, հայտարարեց ԿԳՆ նախնական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Աբրահամյանը:
Հիշեցնենք, արդեն երկրորդ օրն է, ինչ Աղվերանում աշխատանքն է շարունակում ԿԳՆ կազմակերպած կրթության խնդիրներին ու բարեփոխումներին նվիրված սեմինարը:
Իսկ արդյո՞ք արդարացնում են նախարարության ներդրած զգալի գումարներն ու աշխատանքները, որոնցով, օրինակ, վերանորոգվում են միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները, միայն 10 տոկոս արդյունք ունենալու համար. «Շրջանավարտների հետագա աշխատանքով ապահովելը ու նրանց հետագա գործառույթները ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գործառույթն է: Բայց ստեղծվում է նաև տեղեկատվական բազա, որպեսզի մենք ևս ունենանք համապատասխան տվյալներ»,- միայն նշեց Ռ.Աբրահամյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին