ՀՀ նախագահը աշխատանքային այցով Լոռիում է
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով գտնվում է Լոռու մարզում։ Հանրապետության ղեկավարն այցելել է Սպիտակ քաղաքի «Ագրոհոլդինգ Արմենիա» ՍՊԸ։ Նա շրջել է բազմաճյուղ տնտեսությամբ համալիրում և ծանոթացել ընկերության գործունեության ուղղություններին և ծրագրերին։
«Ագրոհոլիդինգ Արմենիա» ՍՊԸ տնօրեն Արշավիր Մարտիկյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենց ընկերությունը անասնաբուծության մեջ օգտագործում է նորագույն տեխնոլոգիաներ. «Սարքավորումներ են ներմուծվում եվրոպական երկրներից, իսկ անասունների խնամքը շատ բարձր մակարդակի է»,- ասաց նա։ Ընկերության ղեկավարը տեղեկացրեց, որ տնտեսությունում բուծվում են Եվրոպայից ներկրված բարձր կաթնատու և բարձր մսատու անասունների ցեղատեսակներ, եվրոպական և տեղական ցեղատեսակների միջև իրականացվում է խաչասերում։
Արշավիր Մարտիկյանն ընդգծեց, որ իրենց տնտեսությունում մեկ կովի միջին կաթնատվությունը կազմում 5460լ կաթ, որը չունի համային կամ հոտային առանձնահատկություններ։ Ընկերության արտադրանքից օգտվում են բոլոր մթերող կազմակերպությունները, քանի որ ընկերությունն արտադրում են բարձր որակի կաթ։
«Ագրոհոլդինգ Արմենիա» ՍՊԸ-ն հիմնադրվել է 1989թ. սահմանամերձ հեռավոր Տարիկ գյուղում։ Այսօր ընկերությունը գործունեություն է ծավալում Հայաստանի 4 մարզերում։ Տնտեսությունում առկա են 885 գլուխ խոշոր, 1200 գլուխ մանր եղջերավոր անասուններ և 230 գլուխ խոզ։ Ընկերությունն ունի 82 աշխատող, ովքեր կիրառում են ժամանակակից տեխնոլոգիաներ և միջազգային առաջավոր փորձ։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա