Ռոնալդուն պարգևատրվեց «Ոսկե խաղակոշիկով»
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Քրիշտիանու Ռոնալդուն ստացել է «Ոսկե խաղակոշիկը»` որպես Եվրոպայի 2010-2011 թթ. մրցաշրջանի լավագույն ռմբարկու: Պարգևատրման արարողությունը, ինչպես տեղեկացնում է AS-ը, տեղի է ունեցել Մադրիդի «Ինտերկոնտինենտալ» հյուրանոցում:
Ռոնալդուն Իսպանիայի առաջնությունում խփել է 40 գոլ և վաստակել 80 միավոր: Նա շրջանցել է «Բարսելոնի» հարձակվող Լիոնել Մեսսիին, ով իր ակտիվում 31 գոլ ունի: Երրորդ տեղը 28 գոլով բաժանել են «Ուդինեզեի» և «Բավարիայի» ֆուտբոլիստներ դի Նատալեն և Մարիո Գոմեսը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան