Սերժ Սարգսյանն այցելեց Սպիտակի դպրոցներից մեկի նորակառույց մասնաշենք
Լոռու մարզում աշխատանքային այցով գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելեց Սպիտակի Ալ. Մյասնիկյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոց և ծանոթացավ դպրոցի նորակառույց մասնաշենքի պայմաններին:
Նախագահ Սարգսյանը դպրոցի դահլիճում ներկա գտնվեց 1988-ի ավերիչ երկրաշարժի հետևանքով Սպիտակի տարածաշրջանի անօթևան մնացած 150 շահառու ընտանիքների համար կառուցված բնակարանների հավաստագրերի հանձնման արարողությանը:
Լրագրողների հետ զրույցում ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշեց, որ դպրոցաշինությունը կառավարության գերակայություններից է և պատահական չէ, որ պետությունը միջոցներ է հատկացնում դպրոցաշինական ծրագրերի իրականացման համար:
Ա. Աշոտյանն ասաց նաև, որ մեծ ուշադրություն է դարձվում նաև արտաբյուջետային միջոցների հաշվին դպրոցաշինական աշխատաքների իրակացմանը:
«Դպրոցների վերակագնման համար միշտ էլ միջոցների կարիք կա, իսկ դպրոցաշինական ծրագրերը մենք իրականացնելու ենք քաղաքաշինության նախարարության հետ համատեղ»,- նկատեց ԿԳ նախարարը:
Իր հերթին «Դպրոցաշինություն» ԾԻԳ պետական հիմնադրամի տնօրեն Հրայր Սարգսյանն էլ նշեց, որ Լինսի հիմնադրամի ֆինանասավորմամբ իրենք իրակացրել են 16 դպրոցի շինարարություն: Աշխատանքները ներառել են շենքերի ուժեղացում, ամրացում, իսկ անհրաժեշտության դեպքում նաև` նոր դպրոցների կառուցում:
Հ. Սարգսյանն ասաց նաև, որ Սպիտակ քաղաքի դպրոցն ուներ մասնաշենք, որը ենթակա էր վերանորոգման. «Այդ դպրոցում չկային սպորտային և հանդիսությունների համար նախատեսված դահլիճներ, չկար բուֆետ-ճաշարան և դպրոցի տարածքը բարեկարգված չէր»,- ասաց նա` հավելելով, թե դպրոցի վերանորոգման համար ծախսվել է 640 մլն դրամ:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին