Հայաստանի հավաքականն իր ակտիվում 5 միավոր ունի
Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը Եվրոպայի թիմային առաջնության 3-րդ և 4-րդ տուրերում արձանագրեց 1 ոչ-ոքի և 1 հաղթանակ: Մեր շախմատիստները նախ 2:2 հաշվով ավարտեցին անգլիացիների հետ հանդիպումը, իսկ այնուհետև 3:1 հաշվով առավելության հասան խորվաթների նկատմամբ: Ուշագրավ է, որ 2-րդ տուրում ադրբեջանցի Հ ուսեյնովին զիջելուց հետո Գաբրիել Սարգսյանն անընդմեջ երկու հաղթանակ է տոնել:
Այժմ Հայաստանի հավաքականն իր ակտիվում ունի 5 միավոր և զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը` առաջատարին` Գերմանիայի հավաքականին զիջելով երկու միավորով:
Ավելացնենք, որ այսօր Հայաստանի ազգային թիմը 5-րդ տուրի շրջանակներում կմրցակցի Դանիայի ընտրանու հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան