Մեկնարկել է երիտասարդ պատմաբանների միջազգային գիտաժողովը

Այսօր Ծաղկաձորում մեկնարկել է «Ազգ, պետություն, հայրենիք. պետականության գաղափարը» խորագիրը կրող երիտասարդ պատմաբանների միջազգային գիտաժողովը, որը նվիրված է ՀՀ անկախության 20-ամյակին։ Գիտաժողովի կազմակերպիչներն են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը։ Եռօրյա համաժողովին մասնակցում են գիտնականներ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Բուլղարիայից, Իսպանիայից, Լեհաստանից, Մոլդովայից։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը կարևորեց երիտասարդ մասնագետների ներգրավմամբ նման միջոցառումները, քանի որ դրանք հնարավորություն են տալիս երիտասարդների շուրթերից լսել գիտականորեն հիմնավորված որոշակի հետևություններ։ «Այսօրվա համաժողովին ներկա են երիտասարդ գիտնականներ, ովքեր իրենց պատկերացումները կներկայացնեն «պետականություն», «հայրենիք», «սփյուռք», «կրոն», «եկեղեցի» գաղափարների շուրջ։ Գիտաժողովը հնարավորություն կտա հայագիտության ոլորտի երիտասարդ մասնագետներին ինքնադրսևորվել, համախմբել եղած ներուժը, հաստատել կապեր, իրականացնել փորձի փոխանակում։ Այն կօգնի նաև մեր երիտասարդ մասնագետներին կապեր ստեղծել միջազգային տարբեր գիտական կառույցների հետ և հայագիտական միտքն առավել հաջողությամբ ներկայացնել միջազգային ասպարեզում»,- նշել է Կարեն Ավագյանը։

ԱՄՆ Հյուսիսային Կարոլինայի Լինոր-Ռայն համալսարանի պրոֆեսոր Դեկարդ Մայքլ Ֆանկը նշում է, որ «ազգ», «պետություն», «հայրենիք» գաղափարներն ինքը փորձում է դասավանդել Միացյալ Նահանգներում, սակայն ամերիկյան երիտասարդության համար այդ թեմաներն այնքան էլ հասկանալի ու հրատապ չեն, որովհետև նրանք չունեն այդ հասկացություններն իրենց մոտ։ «Կարծում եմ` եվրոպական երկրների երիտասարդության համար այդ թեմաներն ավելի հոգեհարազատ են»,- ասում է ամերիկացի գիտնականը։

Վիկտոր Գոտիսանն ազգությամբ մոլդովացի է, սակայն ապրում և աշխատում է Լեհաստանում։ Ըստ նրա, գիտաժողովում քննարկվող թեման խիստ արդիական է, հատկապես փոքր երկրների համար։ «Մարդիկ չգիտեն, թե ինչ է ազգությունը, հայրենիքը։ Մոլդովայում դա ամենամեծ խնդիրներից մեկն է, այնտեղ չգիտեն՝ ովքեր են իրենք՝ մոլդովացի, ռումինացի, ռուս։ Մարդ պետք է առաջին հերթին հասկանա՝ ով է ինքը, այնուհետև փորձի ինքնաիրացվել որևէ երկրում։ Եթե Հայաստանի բնակչությունը միատարր է. 97 տոկոսը հայեր են, ապա Մոլդովայում 65 տոկոսն է մոլդովացի, մյուսները՝ ռումինացի, ռուս, ուկրաինացի»,- նշում է Վիկտոր Գոտիսանը։

Արցախի «Կաճառ» գիտական կենտրոնի նախագահ, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Մհեր Հարությունյանն իր զեկույցում անդրադառնալու է Արցախում ռազմական շինարարության գործում Աղդամի ազատագրման նշանակության հիմնահարցերին, որտեղ փորձում է արժևորել Աղդամի ազատագրումը և ցույց տալ Արցախում ռազմական շինարարության գործընթացը։ «Կարևորում եմ այս գիտաժողովը, քանի որ այն հնարավորություն տվեց տասնյակ երիտասարդ գիտնականների փոխանցելու իրենց տեսակետները, գիտական ուսումնասիրությունների արդյունքները։

Միջոցառումը փաստում է, որ այսօրվա հայ երիտասարդ գիտնականները փորձում են իրենց ակտիվ դերակատարումն ունենալ մեր պետականության ամրապնդման և ժողովրդի առաջ ծառացած խնդիրների լուծման հարցերում»,- ասում է արցախցի գիտնականը։ Անդրադառնալով եկեղեցու նշանակությանը՝ նա մասնավորապես նշում է, որ եկեղեցին հնուց ի վեր ազգապահպան դեր է ունեցել, ինչն այսօր շարունակվում է. «Եկեղեցու դերը հատկապես կարևորվում է այն մարտահրավերների համատեսքստում, երբ տարբեր աղանդներ, օտարածին գաղափարախոսություններ ինչ-ինչ նպատակներով սողոսկում են մեր պետության, ժողովրդի գիտակցության մեջ։ Կարծում եմ՝ եկեղեցին այսօր մարդկանց շրջանում պետք է գործի քառապատկված եռանդով, եկեղեցու սպասավորները պետք է կապ պահպանեն ցանկացած հայի հետ, որպեսզի կարողանանք դիմագրավել առկա մարտահրավերներին»։

Գիտաժողովի ընթացքում կքննարկվեն մի շարք թեմաներ, այդ թվում՝ «Հայ առաքելական եկեղեցին և նրա դերը երիտասարդների սոցիալականացման գործում», «Բուլղար և հայ ժողովուրդների ճակատագրերի ընդհանությունը Բեսարաբիայում», «Եվրամիություն-Անդրկովկաս հարաբերությունները տարածաշրջանային կոնֆլիկտների համատեքստում», «Ազգային կրթական համակարգի գործառույթները հայ ժողովրդի ազգային անվտանգության համատեքստում», «Արցախյան շարժումը և հայկական սփյուռքը 1988-1990թթ.» և այլն։

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:58
ՌԴ դեսպանը կանչվել է ՀՀ ԱԳՆ
Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը կանչվել է ՀՀ արտաքին գործերի նախարարություն։ «2025թ. հունվարի 12-ին...
Աղբյուր` Panorama.am
12:51
Օդի ջերմաստիճանը հունվարի 16-ին կբարձրանա 3-5 աստիճանով
Երևանում հունվարի 15-ի ցերեկը, 16-ին հնարավոր են թույլ և կարճատև տեղումներ։ Հունվարի 17-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում...
Աղբյուր` Panorama.am
12:33
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Հունվարի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այցով մեկնեց Ամերիկայի Միացյալ Նահանգներ։...
Աղբյուր` Panorama.am
12:30
Փաշինյան. Հայաստանի կողմից վարվող բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականությունը հասնում է իր առաջնային հանգրվանին
«Հայաստանի Հանրապետության կողմից վարվող բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականությունը հասնում է իր առաջնային...
Աղբյուր` Panorama.am
12:22
Գագիկ Ծառուկյանը՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին. Մենք մեր ձեռքով ռիսկի տակ ենք դնում մեր ընտանիքների, մեր երեխաների նորմալ կյանքը
«Վերջին օրերի զարգացումները ստիպում են ինձ՝ իմ մտորումներով բաց կիսվել հայրենակիցներիս հետ։ Ես հանդես եմ գալիս որպես մարդ, որն իր ամբողջ...
Աղբյուր` Panorama.am
11:57
Ոսկանյան. Բաքվի բարբարոսական վարչախմբի բաշիբոզուկներին Հայաստանից դուրս շպրտելու պարտականությունն ու պատիվը պետք է լինի մերը
«Ուղղակի հիշեցնեմ, որ Բաքվի բարբարոսական վարչախմբի բաշիբոզուկների պիղծ ներկայությունը Հայաստանի ինքնիշխան տարածքի բռնազավթված հատվածում...
Աղբյուր` Panorama.am
11:52
Կաթնամթերքի դարակաշարերի գունավորում նախատեսող երկու անգամ հետաձգված նախագիծը վերջապես ընդգրկվեց ԱԺ օրակարգ
«Հիմնական նպատակն այն է, որ առևտրի կետերում և առևտուր իրականացնելու վայրերում կաթնամթերքի դարակաշարերը ներկված լինեն կանաչ, եթե մթերքը չի...
Աղբյուր` Panorama.am
11:44
Մի՞թե արցախցին չէր ուզում իր հայրենիքում ապրել, մենք բանակցություններից չենք հրաժարվել. Վահրամ Բալայան
«Մենք բանակցություններից չենք հրաժարվել։ Մի՞թե արցախցին չէր ուզում իր հայրենիքում ապրել, նպատակադրված ուզում էր անպայման իր ունեցվածքից,...
Աղբյուր` Panorama.am
11:30
Հրանտ Մելիք-Շահնազարյան. Այս փաստաթղթով ԱՄՆ-ն ողջույններ է հղում Ռուսաստանի և Իրանի նախագահներին
«ՀՀ և ԱՄՆ միջև Ռազմավարական գործընկերության կանոնադրությունը ստորագրելու գործում ցուցաբերված շտապողականությունը պարզ է. այս փաստաթղթով...
Աղբյուր` Panorama.am
11:22
Ովքեր և ինչպես 2025 թվականին պետք է ներկայացնեն եկամուտների տարեկան հայտարարագիր. ՊԵԿ
Ովքեր պետք է 2025 թվականին ներկայացնեն հայտարարագիր 2024 թվականից մեկնարկել է Ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման...
Աղբյուր` Panorama.am
11:08
Այսօրվա Հայաստանը, կառավարման ոճի առումով, նմանակը չունի. Ստեփան Դանիելյան
«Հայաստանի համար ճակատագրական, կասեի' գոյաբանական, որոշումներն ընդունվում են մեկ անձի, կամ մեկ ընտանիքի կողմից»,-գրում է...
Աղբյուր` Panorama.am
11:06
Լոս Անջելեսում ավերիչ հրդեհներից հայերի բիզնեսներ են տուժել
Լոս Անջելեսում տեղի ունեցած ավերիչ հրդեհներից մեծ թվով հայկական բիզնեսներ են տուժել: «Ամերիկայի ձայնի» տեսանյութում նշվում է, որ...
Աղբյուր` Panorama.am
10:51
Էլինար Վարդանյան. ՀՀ քաղաքացին շատ է աշխատելու, շատ չի վաստակելու, սակայն ստիպված շատ ծախսելու է
Երեկ  բարձրացրած հարկերի դեմ բողոքում էին ոսկու շուկայի աշխատակիցները։ Առաջիկայում կտեսնենք բողոքի դուրս եկած նոր խմբեր։ Վստահ եմ, սրանով...
Աղբյուր` Panorama.am
10:47
Ռոսսելխոզնադզորը Վերին Լարսի անցակետում ստուգել է ավելի քան 10 հազար տոննա ապրանք
2024 թվականի դեկտեմբերին Ռոսսելխոզնադզորի Հյուսիսային Կովկասի միջտարածաշրջանային վարչությունը տրանսպորտային միջոցների հսկողություն է...
Աղբյուր` Panorama.am
10:38
Ալիևներին պատկանող Բաթումի «Sheraton» հյուրանոցում ծեծել են «Հանուն Վրաստանի» կուսակցության առաջնորդին
Բաթումիում՝ «Sheraton» հյուրանոցի նախասրահում, գիշերը հարձակվել են նախկին վարչապետ և ընդդիմադիր «Հանուն Վրաստանի»...
Աղբյուր` Panorama.am
10:31
Հանրապետության 32 հասցեում կբացվի Մարկոս Գրիգորյանի թանգարանը
«Հանրապետության 32 հասցեում գտնվող հուշարձան-շենքում կբացվի սփյուռքահայ նկարիչ, գորգանկարիչ, հողարվեստի ուղղության հիմնադիր Մարկոս...
Աղբյուր` Panorama.am
10:28
Բաթումիում հարձակվել են Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի վրա
Բաթումիում հարձակման է ենթարկվել Վրաստանի նախկին վարչապետ, «Հանուն Վրաստանի» կուսակցության առաջնորդ Գիորգի Գախարիան։...
Աղբյուր` Panorama.am
10:18
Շաքարով քաղցրացված ըմպելիքների ազդեցությունը մանկական ճարպակալման վրա՝ գլոբալ առողջապահական մարտահրավեր
Մանկական ճարպակալումը լուրջ գլոբալ առողջապահական խնդիր է, նրա տարածվածությունը աճում է ինչպես զարգացած, այնպես էլ զարգացող երկրներում: Ըստ ԱՀԿ...
Աղբյուր` Panorama.am
10:11
ՔԿ. Մանրածախ առևտրով զբաղվող ընկերությունը չի վճարել առանձնապես խոշոր չափերով հարկեր
2024 թվականի հոկտեմբերի 22-ին ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում...
Աղբյուր` Panorama.am
09:56
Քաղաքագետ. Մի անհանգստացեք, որ Հայաստանը միանում է «Իսլամական պետությանը» պարտության մատնելու կոալիցիային
«Մի անհանգստացեք, որ Հայաստանը միանում է «Իսլամական պետությանը» պարտության մատնելու կոալիցիային»,-գրում է քաղաքագետ...
Աղբյուր` Panorama.am
09:54
Իրանը միջուկային զենք չի ստեղծում և հարձակման դեպքում պատրաստ է պատասխանել ԱՄՆ-իմ և Իսրայելին. Փեզեշկիան
Իրանը պատերազմի չի ձգտում, բայց պատրաստ է պատասխանել ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակման դեպքում։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ ասել է Իսլամական...
Աղբյուր` Panorama.am
09:41
Հրապարակվել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցության փաստաթղթի տեքստը
Հունվարի 14-ին Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղարությունում կայացել է Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական...
Աղբյուր` Panorama.am
09:31
Ձերբակալվել է Հարավային Կորեայի նախագահը
Քննիչները Հարավային Կորեայի պատմության մեջ առաջին անգամ ձերբակալել են ժամանակավորապես կասեցված, բայց գործող նախագահ Յուն Սեոկ-Յոլին՝...
Աղբյուր` Panorama.am
09:28
Հունվարի 15-ին փոխանակման կետերում դոլարի և եվրոյի փոխարժեքներն աճել են, ռուբլունը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 15-ին ժամը 09:15-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 394 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
09:24
«Հրապարակ». ՔՊ կուսակցությունում Արագածոտնի մարզպետին փոխարինելու հարց է առաջացել. Առայժմ փոխարինող չեն գտնում
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանական աղբյուրի փոխանցմամբ՝ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանին փոխարինող առայժմ չեն...
Աղբյուր` Panorama.am
09:22
Սասունյան. Գայլ Ալիևն ընդդեմ գառ Փաշինյանի․ պարզ է, թե ով ում է բզկտելու
Թվում է, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի զիջումներն Ադրբեջանի պահանջներին վերջ չունեն: Միակ վերջը լինելու է Հայաստանի վերջը: Անցյալ շաբաթ, երբ...
Աղբյուր` Panorama.am
09:18
«Ժողովուրդ». Կառավարությունում ֆինանսների հաշվողականության փորձի պակաս կա, անպատասխանատվություն ու փնթի կառավարում կա
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը անտեղյակ է իր կողմից...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Հրապարակ». Փաշինյանը նախապատրաստվում է արտահերթ ընտրությունների
«Հրապարակ» թերթը գրում է. «Թեպետ արտահերթ ընտրությունների անհրաժեշտության կամ հնարավորության մասին ընդդիմության...
Աղբյուր` Panorama.am
09:11
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 15-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին
12:11 14/01/2025

Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}