Առողջապահության ոլորտի ֆինանսավորումն ավելանալու է 3 մլրդով
Որքան էլ առողջապահությունը երկրի ամենակարևոր ոլորտներից մեկն է և ինչպես այսօր խորհրդարանում ընդգծեց ԱԺ պատգամավոր Գագիկ Մինասյանը` որևէ մեկին այդպես էլ չի հաջողվել զերծ մնալ այս ոլորտի հետ առնչությունից, այդուհանդերձ պետական բյուջեի նախագծում այդքան էլ չի երևում դրա կարևորությունը: Առավել ևս, երբ ծանոթանում ես 2012թ-ի ամենակարևոր ֆինանսական փաստաթղթով ոլորտին հատկացվելիք գումարներին:
Այդպես, գործադիրը որոշել է առողջապահությանը հատկացնել ընդհանուր առմամբ շուրջ 65 մլրդ դրամ, որը ընթացիկ տարվա բյուջեից ավելին է ընդամենը 3 մլրդով: Ներկայացնելով փաստաթղթային մանրամասները, ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը նշեց, որ այդ գումարից 23.9 մլրդը ուղղվելու է կարևոր` արտահիվանդանոցային ծառայությունների ոլորտին: Նշենք, որ սրա մեջ մտնում են 13 ծրագրեր ու թեև սա առողջապահության կարևորագույն ոլորտներից է, այդուհանդերձ 2011թ-ի հատկացումների համեմատ գումարային ավելացում չի արձանագրել:
«Սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկվածներին բժշկական օգնության ծառայություններ» ծրագրով հաջորդ տարի հնարավորություն կընձեռվի 39.699 դեպքի բուժում` 4 մլրդից մի փոքր ավելի գումարի շրջանակում: Այս իմաստով ցուցանիշը ընթացիկ տարվա համեմատությամբ ավելին է 5 հազար դեպքով:
Ինչո՞ւ մենք չենք կարողացել առողջապահությանը ավելի շատ գումարներ հատկացնել պատգամավորների հարցին արձագանքելով Պ.Սաֆարյանը մատնանշեց բոլոր այն առաջնահերթությունները, որոնց գումարներ են հատկացվելու պետական բյուջեով` սոցիալական փաթեթի ներդրում, ընտրությւոնների կազմակերպում և այլն: Սակայն, նշեց, որ սրանք դեռևս քննարկումներ են և ֆինանսական պատկերը հնարավոր է փոփոխվի:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան