Հ.Քուշկյան. «Ծնունդները պակասել են»
«Բարեփոխումներն առողջապահության ոլորտում շարունակվելու են, թեև ցանկալի կլիներ, որ բյուջեն ավելանար… բայց մենք կտեղավորվենք հատկացումների սահմաններում ու կզարգացնենք ոլորտը, ինչքան որ հնարավոր լինի»,- ԱԺ-ում առողջապահությանը նախատեսվող ֆինանսական հատկացումների քննարկման ժամանակ նշեց Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը:
Հիշեցնենք, որ 2012թ-ի պետական բյուջեի նախագծով, որ դեռևս քննարկվում է Ազգային Ժողովում, առողջապահությանը հատկացվելու է շուրջ 65 մլրդ դրամ, ինչն ընթացիկ տարվա պետական հատկացումների համեմատ ավելին է ընդամենը 3 մլրդով:
Հ.Քուշկյանը նշեց, որ բարեփոխումների ու ոլորտում ակնհայտ հաջողությունների կողքին դեռևս կան նաև թերություններ: Օրինակ, առաջնահերթ է համարում բարձրացնել բուժսպասարկման մակարդակը և ոչ միայն մարզերում, այլև Երևանում:
ՕԵԿ խմբակցության անդամ Գագիկ Բաղդասարյանը նախարարից հետաքրքրվեց մարզերի հիվանդանոցների վերակառուցման ու կառուցման ծրագրի ընթացքից` նշելով, գուցե ավելի հեշտ է մայրաքաղաքի 50 կմ շառավղով ոչ թե կառուցել հիվանդանոց, այլ ուժեղացնել մայրաքաղաքի գիգանտ բուժհաստատությունները:
Նշենք, որ վերջերս է բացվել Ապարանի հիվանդանոցը, մեկ ամսից սպասվում է Գավառի հիվանդանոցի շահագործումը և այլն :
Հ.Քուշկյանը տեղեկացրեց, որ այդ ծրագիրը 7 տարվա ընթացք է ունենալու, բայց ինչ մնում է երևանյան հաստատություններն ավելի զարգացնելուն, ապա այն կարծիքին է, որ ավելի ճիշտ է մարզայինները զարգացնել ու վերակառուցել, ինչը նաև կադրային խնդիր է լուծում տեղերում:
Մեկ այլ` ինչո՞ւ են նվազել «Մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնության ծառայություններ» ծրագրին հատկացվելիք գումարները հարցին առողջապահության նախարարն ընդգծեց. «Ծնունդներն են պակասել»:
Սակայն սա չի նշանակում, թե ծննդկաններին հատկացվելիք գումարները կամ նրանց հատկացվող ծառայությունները այս ամենից կտուժեն և կամ չեն հատկացվի:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան