Երևանում մեկնարկել է «Բելգիական գործարար շաբաթ Հայաստանում» համաժողովը
Այսօր առովոտյան Երևանում մեկնարկել է «Բելգիական գործարար շաբաթ Հայաստանում» խորագրով երկօրյա գործարար համաժողովը: Գործարար համաժողովին մասնակցում են Բելգիայի Թագավորության Վալոնիա նահանգից ժամանած գործարար պատվիրակության անդամները, ինչպես նաև էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանը, Բելգիայի թագավորության արտաքին գործերի նախարարության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տնօրեն, պարոն Գունտեր Սլուվագենը, հայ բելգիական առևտրաարդյունաբերական պալատի նախագահ պարոն Վալերի Սաֆարյանը, արտահանման և օտարերկրյա ներդրումների Վալոնիայի գործակալության փոխտնօրեն պարոն Շանտալ դե Բլուն, ՄԱԱԶԿ (ՅՈՒՆԻԴՕ) ծրագրերի ղեկավար Անահիտ Սիմոնյանը, բելգիացի գործարարներ Վալոնիա նահանգից:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էին էկոնոմիկայի նախարությունից, գործարար համաժողովի պաշտոնական մասի ավարտից հետո անհատական հանդիպումներ կկայանան հայ և բելգիացի գործարարների հետ:
Վաղն արդեն տեղի կունենա գործարար համաժողով Բելգիայի թագավորության Ֆլանդրիա նահանգից ժամանած գործարար պատվիրակության համար: Ելույթներով հանդես կգան ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ գարեգին Գարեգին Մելքոնյանը, Մոսկվայում Բելգիայի թագավորթյան դեսպանատան Ֆլանդրիայի Ներդրումների և առևտրի հանձնակատար պարոն Անդրեյ դե Ռեյկը և բելգիացի գործարարներ Ֆլանդրիա նահանգից: Գործարար համաժողովի պաշտոնական մասի ավարտից հետո անհատական հանդիպումներ կկայանան հայ և բելգիացի գործարարների հետ:
Համաժողովի շրջանակներում նոյեմբերի 8-ին նախատեսվում է անցկացնել ճեպազրույց` ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանի, Բելգիայի Թագավորության Վալոնիայի և Ֆլանդրիայի նահանգների պատվիրակությունների ղեկավարների մասնակցությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա