Հայաստանի հավաքականը բարձրացավ երեք տեղով
Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը Հունաստանում ընթացող Եվրոպայի թիմային առաջնության 5-րդ տուրում 3,5:0,5 հաշվով առավելության հասավ Դանիայի ընտրանու նկատմամբ: Լևոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը և Գաբրիել Սարգսյանը համապատասխանաբար առավելության հասան Հանսենի, Ագարդի և Գլադի նկատմամբ, իսկ Սերգեյ Մովսիսյանը միավորը կիսեց Ռասմուսենի հետ:
Այս հաղթանակի շնորհիվ Հայաստանի հավաքականը մրցաշարային աղյուսակում բարձրացավ երեք տեղով և այժմ 7 միավորով զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը: Ռումինիայի, Ադրբեջանի, Ֆրանսիայի և Հունաստանի ընտրանիներն իրենց ակտիվում ունեն 8-ական միավոր և բաժանում են 2-5-րդ տեղերը: Առաջատարը` Բուլղարիայի ազգային թիմը, վաստակել է 9 միավոր: Ի դեպ, Գերմանիայի, Իսպանիայի, Իտալիայի և Ռուսաստանի հավաքականները նույնպես 7-ական միավոր են վաստակել:
Ավելացնենք, որ այսօր կայանալիք 8-րդ տուրում մեր թիմի մրցակիցն Իսպանիայի հավաքականն է:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան