Երևանում կքննարկեն էլեկտրոնային առևտրի իրավական խնդիրները
Երևանում վաղը մասնագետները կքննարկեն Հայաստանում Էլեկտրոնային առևտրի իրավական կարգավորման խնդիրները: Այդ մասին տեղեկացնում են Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունից /ԻՏՁՄ/:
Նշենք, որ ելնելով իրավական խնդիրների լուծման անհրաժեշտությունից` ՀՀ Վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարականով ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որի կազմում ընդգրկված են մի շարք նախարարություններ և գերատեսչություններ ու մասնավոր հատվածի շահագրգիռ ընկերությունների ներկայացուցիչներ:
Ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի կողմից քննարկվել են էլեկտրոնային առևտրի հետ կապված օրենսդրական լուծում պահանջող հետևյալ հարցերը` Էլեկտրոնային առևտրի խնդիրները մաքսային ոլորտում, Էլեկտրոնային առևտրի խնդիրները հարկային ոլորտում, Էլեկտրոնային առևտրի կազմակերպմանն առնչվող վճարահաշվարկային համակարգի խնդիրները:
Կլոր սեղան քննարկման ընթացքում կներկայացվի միջգերատեսչական աշխատանքային խմբի քննարկումների միջանկյալ արդյունքները:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա