Հայաստանի կանանց ընտրանին խաղաղասիրաբար էր տրամադրված
Հունաստանի Պորտո Կարաս քաղաքում կազմակերպված Եվրոպայի շախմատի թիմային առաջնության 5-րդ տուրում Հայաստանի կանանց ընտրանին 2:2 հաշվով ոչ-ոքի արձանագրեց Սլովենիայի թիմի հետ մրցակցությունում: Լիլիթ Մկրտչյանն ու Լիլիթ Գալոյանը պարտության մատնեցին Կրիվեչին և Սրեբռնիցին, իսկ Էլինա Դանիելյանն ու Մարիա Կուրսովան զիջեցին Աննա Մուզիչուկին և Ռոզիչին:
Այսպիսով` 5-րդ տուրից հետո մեր ընտրանին 6 միավորով շարունակում է ընթանալ 11-րդ տեղում: Առաջատարը Ռուսաստանի հավաքականն է, որը բոլոր հանդիպումներում էլ հաղթանակներ է տոնել և իր ակտվում 10 միավոր ունի: Նրան 8-ական միավորով հաջորդում են Լեհաստանի, Ուկրաինայի և Վրաստանի ազգային թիմերը:
Այսօր կայանալիք 6-րդ տուրում մեր շախմատիստուհիները կմրցակցեն հույների հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան