Ճապոնական ֆիլմեր՝ հայ կինոսերների համար
Այսօր Երևանում բացվելու է ճապոնական ֆիլմերի փառատոնը: Բացման արարողությունը տեղի է ունենալու «Մոսկվա» կինոթատրոնում: Նոյեմբերի 8-10-ը փառատոնն անցկացվելու է Երևանում, իսկ 11-12 -ը` Գյումրիի «Հոկտեմբեր» թատրոնում, որտեղ էլ տեղի է ունենալու փառատոնի փակումը:
Փառատոնի մեկնարկը տրվելու է ռեժիսոր Դայսկէ Տենգանաի «Այկի» ֆիլմով:
Փառատոնի ընթացքում ներկայացվելու է ճապոնական կինեմատոգրաֆի տարբեր շրջաններ ներկայացնող հինգ ֆիլմ: Ֆիլմերի դիտումն անվճար է:
Փառատոնի կազմակերպիչներն են՝ Հայաստանում Ճապոնիայի դեսպանությունը և «Hikari» հայ-ճապոնական գիտակրթական կենտրոնը՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները