Ժակ Սուփրիկյանը մահացել է սրտի կաթվածից
71 տարեկան հասակում սրտի կաթվածից մահացել է հայկական ֆուտբոլի վետերան Ժակ Սուփրիկյանը, ով իր մարզական կարիերայի ընթացքում հանդես է եկել Գյումրիի «Շիրակում», Երևանի «Արարատում» և Մոսկվայի «Սպարտակում»: Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա այսօր, Երևանի Սարյան փողոցի 10 շենքի 15 բնակարանում:
ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ամբողջ անձնակազմը ցավակցում են Ժակ Սուփրիկյանի հարազատներին ու մերձավորներին:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան