Ֆիլիպո Ինձագի. «Ոչ ոք չի հավատում, որ կհեռանամ «Միլանից»
«Միլանի» վետերան Ֆիլիպո Ինձագին հերթական անգամ հասկացրել է, որ չի պատրաստվում խաղակոշիկները կախել մեխից:
«Եթե 38 տարեկանում ստիպված լինեմ ավարտել կարիերան, հավանաբար, կխելագարվեմ: Շատ եմ ուզում ելույթներս շարունակել «Միլանում»: Այստեղ ինձ, ըստ իս, սիրում են: Վերջին երկու ամսվա ընթացքում մարզվել եմ թիմի հետ: Իմ նպատակն է վերջին հանդիպումս անցկացնել հենց «Միլանի» կազմում: Գործակալս շփվել է մի շարք այլ ակումբների ներկայացուցիչների հետ, սակայն ոչ մեկը չի հավատում, որ ես կհեռանամ այստեղից: Կընդունեմ մարզչի որոշումը, ով ինձ խաղային քիչ ժամանակ է հատկացնում: Կաշխատեմ ապացուցել նրան, որ դեռ ի վիճակի եմ օգտակար լինել»,- Ինձագիի խոսքերը մեջբերել է «Football Italia»-ն:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան