Հայտնի կոմպոզիտոր Գեորգի Մովսեսյանն է մահացել
67 տարեկան հասակում մահացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Գեորգի Մովսիսյանը: Այդ մասին լուրը «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ին հայտնել է Ռուսաստանի կոմպոզիտորների միության նախագահ Վլադիսլավ Կազյոնինը: Գեորգի Մովսեսյանը ծնվել է 1945-ին, Խարկովում: Նրա ծնողները դերասան են եղել: 1964-ին Մովսեսյանը ավարտել է Գնեսինների երաժշտական դպրոցը:
Նրա ստեղծագործություններից են «Мои года, мое богатство», «Проводы любви», որոնք հնչել են Վախթանգ Կիկաբիձեի կատարմամբ, իսկ ահա Աննա Գերմանն էլ կատարել է բոլորիս հայտնի «Береза» երգը:
Կազյոնինն ասել է, որ «Գեորգի Մովսեսյանի անունն ու ստեղծագործությունը դեռ երկար ժամանակներ կմնան միլիոնավոր մարդկանց հիշողություններում»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում