Հայաստանը դարձել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության միջազգային բյուրոյի խորհրդի անդամ
ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսի 36-րդ նստաշրջանի շրջանակներում օրերս կայացել են Գլխավոր կոնֆերանսի կողմից սահմանված կոմիտեների, հանձնաժողովների և այլ օժանդակ մարմինների ընտրությունները:
ԱԳՆ մամուլի և տեղեկատվության ծառայության հաղորդմամբ, երկրորդ ընտրական խմբում, որտեղ Արևելյան Եվրոպայի և նախկին ԽՍՀՄ երկրների հետ մեկտեղ ընդգրկված է նաև Հայաստանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության միջազգային բյուրոյի խորհրդի երեք թափուր տեղերի համար դիմել էին 4 երկրներ` Բուլղարիան, Սլովակիան, Հայաստանը և Լատվիան:
Քվեարկության արդյունքում ստանալով 108 ձայն` Հայաստանը դարձավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության միջազգային բյուրոյի խորհրդի անդամ: ՅՈՒՆԵՍԿՕ-ի այդ կառույցում Հայաստանը ներկայացնելու է ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Կարինե Հարությունյանը: