Իրավապաշտպան. Ադրբեջանը պետք է բարելավի մարդու իրավունքների իրավիճակը երկրում
«Human-Rights Watch» միջազգային իրավապաշտպան կազմակերպության ՄԱԿ-ի ներկայացուցիչ Ֆիլիպ Բոլոպիոն (Philippe Bolopion) կարծում է, որ Ադրբեջանը որպես՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ, երկրում պետք է բարելավի մարդու իրավունքների իրավիճակը:
Այս մասին է հաղորդում «Թուրան» լրատվական գործակալությունը:
«Մենք խոսում ենք զրպարտության, քաղբանտարկյալների ազատ արձակման, ազատ հանրահավաքների անցկացման, խոսքի ազատության, ինչպես նաև կրոնական ազատության մասին»,- ասել է Ֆիլիպ Բոլոպիոն:
Թուրանի հարցին, թե ի՞նչ խնդիրների կարող է հանգել Ադրբեջանը՝ լինելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ, վերջինս պատասխանել է. «Ադրբեջանը ստիպված է արտահայտել կարծիքներ նման ծանր երևույթի նկատմամբ, ինպիսիք են մարդու իրավունքների խախտումները, և որ ամենակարևորն է քվեարկել մարդու իրավունքների խախտումների պաշտպանության օգտին»:
Բոլոպիոն նշել է, թե Ադրբեջանը պետք է ավելի քիչ աջակցություն փնտրի Արևմուքից, և ավելի շատ մտածի իր սեփական ժողովրդին աջակցելու մասին: Մարդու իրավունքների բարելավումը ոչ միայն իշխանությունների վարկանիշը կբարձրացնի, այլ նաև էականորեն կբարելավի քաղաքացիների կյանքը: