Փոքր ՀԷԿ-երի զարգացումը Հայաստանի գերակայություններից է, որին մենք աջակցում ենք. ԵԱՀԿ
Այսօր Երևանում մեկնարկել է Հայաստանում փոքր հիդրոէլեկտրակայանների (SHP) ոլորտի զարգացմանն ուղղված ծրագիրը, որում ներգրավվել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակը: Ծրագիրը նպաստելու է շրջակա միջավայրի կենսունակությանն ու էներգետիկ անվտանգությանը:
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը համատեղ կղեկավարեն ծրագրի աշխատանքային խումբը. Ծրագրի շրջանակներում նախատեսվում է գնահատել փոքր հիդրոէլեկտրակայանների բնապահպանական և սոցիալական ազդեցությունը, աջակցել ոլորտի ներկայացուցիչների վերապատրաստմանն ու մշակել նմուշային ծրագիր:
«Էներգետիկ աղբյուրների դիվերսիֆիկացումը կարևոր է` ապահովելու էներգետիկ անվտանգությունը»,-ասել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Քարել Հոֆսթրան: Նրա խոսքով. «Փոքր ՀԷԿ-երի զարգացումը Հայաստանի գերակայություններից է, որին մենք աջակցում ենք: Երկարաժամկետ տնտեսական օգուտի և երկրի կայուն զարգացման երաշխավորման համար կարևոր է հաշվի առնել վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործման բնապահպանական և սոցիալական ներգործությունը, և այս նոր ծրագիրը կօգնի իշխանություններին այս հարցում»:
ԵԱՀԿ կողմից համատեղ ղեկավարած աշխատանքային խումբը, որում ներգրավված են ՀՀ բնապահպանության, տարածքային կառավարման, էներգետիկայի նախարարությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ և փորձագետներ, կդիտարկի փոքր հիդրոէլեկտրակայանների բնապահպանական և սոցիալական նոր ստանդարտների կիրառումը, կքննարկի այնպիսի հարցեր, ինչպիք են շրջակա միջավայրի և սոցիալական ազդեցության գնահատումը, հանրային կառուցողական մասնակցության բարձրացման ուղիներ:
Ծրագիրը կշարունակվի մինչև 2014թ.: Այն ֆինանսավորվում է Նորվեգիայի արտաքին գործերի նախարարության կողմից և իրականացվում Նորսք Էներջի /Norsk Energi/ խորհրդատվական ընկերության կողմից:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա