Հայաստանի ընտրանին մոտեցավ առաջատարներին
Հունաստանի Պորտո Կարաս քաղաքում ընթացող Եվրոպայի շախմատի թիմային առաջնության 6-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2,5:1,5 հաշվով պարտության մատնեց Իսպանիայի ընտրանուն և, վաստակելով 9 միավոր, տեղափոխվեց 4-րդ հորիզոնական: Հաշվետու տուրում վճռորոշը Գաբրիել Սարգսյանի հաղթանակն էր Արիսմենդիի նկատմամբ: Մյուս` Արոնյան-Վալեխո, Մովսիսյան-Սալգադո և Հակոբյան-Իլեսկես պարտիաներում գրանցվեց ոչ-ոքի արդյունք:
Առաջատարները` Ռումինիայի, Ադրբեջանի և Բուլղարիայի հավաքականները, իրենց ակտիվում ունեն 10-ական միավոր: 9-ական միավոր են վաստակել նաև Գերմանիայի ու Ֆրանսիայի ընտրանիները, սակայն նրանք մեր թիմին զիջում են լրացուցիչ ցուցանիշներով:
Ավելացնենք, որ այսօր Հայաստանի հավաքականի մրցակիցը Ֆրանսիայի ազգային թիմն է:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան