Իսրայելցի ռեժիսորը ֆիլմ է նկարահանելու «միջուկային սիրո» մասին
Իրանական միջուկային խնդրի ֆոնին իսրայելցի կինոռեժիսոր Դրոր Շաուլը գումար է փնտրում «Միջուկային սեր» կոչվող ֆիլմի նկարահանման համար, հաղորդում է NEWSru Israel-ը: Այն պատմելու է ֆեյսբուքում երիտասարդ հրեուհու և նրա իրանցի հասակակցի միջև նամակագրության մասին, ինչպես նաև այն մասին, թե ինչպես այս նամակագրությունը կարող էր երկու երկրների միջև միջուկային պատերազմի պատճառ դառնալ:
Ռեժիսորն ընդգծել է, որ իրեն չի հետաքրքրում քաղաքականությունը, բայց որպես մարդ ու ռեժիսոր, իրեն հետաքրքիր է այն, թե ինչպես են մարդիկ ապրում այն երկրներում, որոնց հետ Իսրայելը դիվանագիտական հարաբերություններ չունի: Դրոր Շաուլն ասել է, որ ֆիլմի ստեղծման գործում կներգրավվեն նաև իրանցիներ: Ռեժիսորը վստահ է, որ իր ֆիլմը կօգնի բարելավել հարաբերությունները Իրանի և Իսրայելի միջև:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում