Ներսես Նազարյանը հրաժարական չի տվել. Ոստիկանություն
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Ներսես Նազարյանը հրաժարական չի ներկայացրել: «Այդ մասին լուրերը ես հերքում եմ», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
Նշենք, որ այսօր մամուլում տեղեկություն կար, որ նոր ոստիկանապետ Վլադիրմիր Գասպարյանի հրամանով պաշտոնանկ է արվել Երևանի ոստիկանապետ Ներսես Նազարյանը:
Անդրադառնալով ոստիկանության համակարգում նոր ոստիկանապետի նշանակումից սկսված կադրային ջարդին, Ահարոնյանն ասաց. «Կադրային փոփոխություններ նորմալ է, որ լինեն, դա նորմալ, բնականոն երևույթ է»:
Նախորդող նորություն. Ոստիկանությունում կադրային ջարդը շարունակվում է. նոր նշանակումներ