Քուրդ հաքերները կոտրել են Թուրքիայի ֆինանսների նախարարության վեբ-կայքը
Թուրքական «Հյուրրիյեթ» (Hurriyet) օրաթերթի տեղեկացմամբ` «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) ակտիվիստները կեսգիշերին կոտրել են Թուրքիայի ֆինանսների նախարարության վեբ-կայքը: Նշվում է, որ շուտով կայքը կվերականգնի իր աշխատանքները:
Նախարարության տարածած հաղորդագրությամբ ասվում է, որ «ՔԲԿ»-ականները փորձ են արել քարոզչական բնույթի նյութեր տեղադրել կայքում, ինչը շատ արագ կանխվել է նախարարության տվյալների մշակման բաժնի աշխատակիցների կողմից:
Իսկ Թուրքիայի ֆինանսների նախարար Մեհմեթ Շիմշեքը «Twitter»-ի իր էջում զետեղել է գրառում այն մասին, որ ոստիկանությունն արդեն հետաքննություն է սկսել կիբեռհանցագործներին բացահայտելու և պատժելու համար: