Ռեգնում. Ադրբեջանը մեղադրվում է քսենոֆոբիայի դրսևորման մեջ
Լեզգիական ազգային-մշակութային դաշնային ինքնավարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում վերջիններս իրենց աջակցություն են հայտնել ռուս հանրաճանաչ հեռուստահաղորդավար և հրապարակախոս Վլադիմիր Սոլովյովին, ով Ադրբեջանին մեղադրել է «քսենոֆոբիա և խտրականության» դրսևորելու մեջ:
Այս մասին տեղեկացնում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը:
«Այն փաստը, որ Ադրբեջանի իշխանությունները քսենոֆոբիա և խտրականություն են ցուցաբերել Ռուսաստանի քաղաքացու նկատմամբ, մեզ շատ է վրդովեցրել»,- նշվում է հայտարարության մեջ:
Նշենք, որ ռուս հայտնի հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովը վերջերս «AZAL» Ադրբեջանի ազգային ավիաընկերությանը մեղադրել է Ռուսաստանի քաղաքացի Սերգեյ Գյուրջիյանի նկատմամբ «քսենոֆոբիա և խտրականության» դրսևորելու համար:
ՌԴ-ում ադրբեջանական ավիաուղիները թույլ չեն տվել ՌԴ քաղաքացուն ինքնաթիռ բարձրանալ նրա հայկական ազգանվան պատճառով:
Վլադիմիր Սոլովյովը մասնավորապես նշել էր, որ ադրբեջանական կողմի համար ոչ մի նշանակություն չունի քաղաքացիությունը, բայց նույնիսկ մի կաթիլ հայկական արյունը նրանց համար հանդիսանում է վայրի անմարդկայնության, նույնիսկ՝ գազանային ատելության առիթ:շ