«Ամերիկյան ֆեդերալ վերաքննիչ դատարանը կրկին քննարկելու է Հայոց ցեղասպանության ժառանգներին փոխհատուցման հարցը»
Ամերիկյան ֆեդերալ վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել կրկին քննարկել 1915-ի Հայոց ցեղասպանության ժառանգներին ապահովագրական ընկերությունների կողմից դատական կարգով փոխհատուցում ստանալու նախորդ տարի դատարանի կողմից ընդունված որոշումը։ Այս մասին տեղեկացնում է «Washington post» պարբերականը:
Աղբյուրի փոխանցմամբ, Սան Ֆրանցիսկոյի վերաքննիչ 9-րդ դատարանը 2009-ին չեղյալ էր համարել 11 տարի առաջ Կալիֆորնիա նահանգում Հայոց ցեղասպանության ժառանգներին ապահովագրական ընկերությունների դեմ փոխհատուցման համար դատական հայցեր ներկայացնելու որոշումը։
Սակայն անցյալ տարվա դեկտեմբերին դատարանը չեղյալ էր համարել 2009-ին՝ իր կողմից ընդունված որոշումը՝ թույլ տալով Ցեղասպանության ժառանգներին փոխհատուցման համար դատական գործեր բացել ապահովագրական ընկերությունների դեմ։
Աղբյուրը նաև նշում է, որ դատարանը ներկայումս որոշում է կայացրել հրավիրել 11 հատուկ դատավորների խումբ՝ վերանայելու որոշումը: