Ադրբեջանցի գիտնական. Հայաստանը միջուկային երկիր է
«Հայաստանը միջուկային երիկիր է. Ռուսաստանի շնորհիվ այն Կովկասում դարձել է առաջին միջուկային երկիրը»: Այս մասին՝ հղում անելով Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի ռադիացիան խնդիրների ինստիտուտի տնօրեն Ադիլ Գարիբովի հայտարարությանը` գրում է ԱՊԱ լրատվական գործակալությունը:
Գարիբովի խոսքերով, նույնիսկ, եթե Ադրբեջանը ապահովի Հայաստանին էլեկտրաէներգիայով, որը երկու անգամ կգերազանցի Հայաստանի ատոմակայանի արտադրվածը, պաշտոնական Երևանը երբեք չի դադարեցնի ատոմակայանի շահագործման գործունեությունը, քանի որ ատոմակայանը Հայաստանի համար ռազմավարական օբյեկտ է: Նա հավելել է, որ Հայատսանը չի ցանկանում կորցնել իր ատոմային երկրի վարկանիշը:
Ինստիտուտի տնօրենը մտահոգություն է հայտնել այն փաստի շուրջ, որ Հայաստանը Ռուսաստանի աջակցությամբ, 10-ից 15 տարի հետո կարող է համալրել միջուկային զենք ունեցաղ երկրների ցուցակը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա