Անդերս Ֆոգ Ռասմուսեն. ՆԱՏՕ-ն չի խառնվի «Իրանական հարցին»
ՆԱՏՕ-ն չի խառնվի «Իրանական հարցին»: «Ինտերֆաքս» լրատվական գործակալության փոխանցմամբ, այն մասին հայտարարել է հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը:
Վերջինիս խոսքերով, նման որոշումներ կարող է կայացնել միայն միջազգային հանրությունը:
Ռասմուսենը շեշտել է, որ Իրանի միջուկային խնդիրը պետք է լուծվի բացառապես քաղաքական ճանապարհով: Իր հերթին պաշտոնական Թեհրանը, ըստ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի, պետք է կատարի ՄԱԿ-ի բանաձևերը և դադարեցի ուրանի հարստացման ծրագիրը:
Նշենք, որ Արևմտյան երկրները մեղադրում են Իրանին միջուկային զենք ստեղծելու ցանկության մեջ: Իր հերթին պաշտոնական Թեհրանը հավաստիացնում է, որ իր միջուկային ծրագիրը ունի բացառապես խաղաղ բնույթ: