«ԱրմենՏել»-ը` ցուցահանդեսի աջակից
«Ակադեմիա» պատկերասրահում բացվել է Ֆրիտյոֆ Նանսենի ծննդյան 150-ամյակին նվիրված ցուցահանդես, որն անցկացվում է նորվեգացի Ֆրիտյոֆ Նանսենի 150-ամյա հոբելյանին նվիրված լայնածավալ տոնակատարությունների շրջանակում:
Ցուցահանդեսին ներկայացված են հայ դասական և ժամանակակից գեղանկարիչների 48 աշխատանք` նվիրված Նոբելյան մրցանակի դափնեկիր, բեվեռախույզ, գիտնական և հայ ժողովրդի բարեկամ Ֆրիտյոֆ Նանսենին: Ցուցահանդեսի մուտքն անվճար է և բոլոր ցանկացողները կարող են ծանոթանալ ներկայացված աշխատանքներին մինչև սույն թվականի նոյեմբերի 20-ը:
Ցուցահանդեսի կազմակերպիչներն են. ՀՀ Կառավարությունը, Արարատյան Հայրապետական թեմը, Աշխարհի հայ նկարիչների Միավորումը և “Ակադեմիա” ցուցասրահը:
«ԱրմենՏել» ընկերության աջակցությամբ տպագրվել է պատկերագիրք, որը կոչվում է «Ֆրիտյոֆ Նանսեն» և ներառում է ցուցահանդեսին ներկայացված բոլոր աշխատանքները:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում