Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի լիիրավ անդամ. Ռասմուսեն
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը վստահություն է հայտնել, թե Վրաստանը կշարունակի ժողովրդավարական պետության կառուցումն ու ապագայում կդառնա Հյուսիս-ատլանտյան դաշինքի լիիրավ անդամ:
Այս մասին գրում է «Նովոստի Գրուզիա» (newsgeorgia.ru) կայքը:
«Ես սպասում են այն օրվան, երբ Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի լիիրավ անդամ», - ասել է գլխավոր քարտուղարը Թբիլիսիում Վրաստանի խորհրդարանի խոսնակ Դավիթ Բակրաձեի հետ կայացած հանդիպումից հետո:
Հիշեցնենք, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը Հյուսիս-ատլանտյան դաշինքի խորհրդի անդամների հետ նախօրեին ժամանել էր Վրաստանի մայրաքաղաք ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի նիստին մասնակցելու, ինչպես նաև այդ երկրի բարձրագույն ղեկավարության հետ հանդիպումներ անցկացնելու նպատակով:
«Վրաստանն արդեն շատ բան է ձեռք բերել ժողովրդավարության զարգացման ու օրենքի գերակայության ամրապնդման ճանապարհին: Գալիք տարի Վրաստանում նախանշված են խորհրդարանական ընտրություններ, որոնք կդառնան ժողովրդավարական զարգացման նշանակալի ցուցանիշ», - ընդգծել է Ռասմուսենը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում