Ինտերնետի տոնական առաջարկ Orange-ից
Orange-ի գործունեության մեկնարկի երկրորդ տարեդարձի առթիվ ընկերությունը մեկնարկում է տոնական խելահեղ առաջարկ` ինտերնետի իսկական սիրահարների համար:
Նոյեմբերի 10-ից դեկտեմբերի 10-ը բաժանորդագրվելով Ինտերնետ Հիմայի տոնական սակագնային պլանին 12 ամսով (10,000 դրամ ամսավճարով) ` բաժանորդներն առաջին 12 ամիսների ընթացքում կստանան ամսական 25ԳԲ գերարագ ինտերնետ, 40 հաղորդագրություն բոլոր ուղղություններով, ինչպես նաև նոր Ինտերնետ Հիմա 14.4 մոդեմ ընդամենը 1 դրամով:
Ընկերությունից մանրամասնում են, որ գերարագ ինտերնետը սպառելուց հետո բաժանորդները կշարունակեն օգտվել անսահմանափակ ինտերնետից 512 Կբ/վ ներբեռնման և 256Կբ/վ վերբեռնման արագությամբ:
Առաջին տարվա ավարտից հետո բաժանորդները կկսկեն ստանալ ամսական 12ԳԲ գերարագ ինտերնետի փաթեթ և կշարունակեն ստանալ բոլոր ուղղություններով ամսական 40 հաղորդագրություն ուղարկելու հնարավորություն:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին