«Կրթություն և կարիերա EXPO 2011». դիմորդներին կտրամադրվի անհրաժեշտ տեղեկատվություն և ինֆորմացիա
Նոյեմբերի 15-17-ը Երևանում` «Մոսկվայի Տուն» մշակութագործարարական կենտրոնում, կանցկացվի հերթական տասներկուերորդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը «Կրթություն և կարիերա EXPO 2011» խորագրով:
Ցուցահանդեսը, ընդգրկելով կրթության կարևորագույն ոլորտների գործունեութունը, ակնկալվող երեք օրերի ընթացքում բոլոր դիմորդներին կտրամադրի անհրաժեշտ տեղեկատվություն և ինֆորմացիա: Միջոցառման կազմակերպիչ LOGOS EXPO Center-ի հաղորդմամբ, միջոցառման հիմնախնդիրները և նպատակն է՝ դպրոցականներին և ուսանողներին տրամադրել տեղեկություն ժամանակակից կրթության ողջ սպեկտորի վերաբերյալ, նպաստել կրթօջախների և ձեռնարկությունների միջև գործնական հարաբերությունների կայացմանը, տեղեկացնել զբաղվածության շուկայում առավել պահանջարկ ունեցող մասնագիտությունների մասին, հանդիպումներ կազմակերպել գործազուրկների և իրական գործատուների միջև, ծրագրում ներգրավել պետական, մասնավոր և հասարակական կազմակերպություններ իրենց նոր կրթական ծրագրերով:
Ցուցահանդեսի հիմնական թեմատիկ բաժիններն են՝ բարձրագույն կրթություն-ակադեմիաներ, համալսարաններ, ինստիտուտներ; միջին մասնագիտացված կրթություն-քոլեջներ, ուսումնարաններ, վարժարաններ, կադրերի վերապատրաստում, շարունակական կրթություն; օտար լեզուներ, ուսուցումը արտասահմանում, փոխանակման ծրագրեր; աշխատանքի տեղավորում; միջազգային կազմակերպություններ; տեղեկատվական տեխնոլոգիաներ՝ կրթական համակարգում; ուսումնական գրականություն, գրենական պիտույքներ; գրասենյակային և դպրոցական կահույք :
Ցուցահանդեսի կմասնակցեն Հայաստանում և արտասահմանում գործող կրթօջախներ (ԲՈԻՀ -եր, քոլեջներ, ուսուցման կենտրոններ ) և միջազգային դոնոր կազմակերպություններ:
Ցուցահանդեսը կանցկացվի ՀՀ Կրթության և գիտության նախարարության պաշտոնական աջակցությամբ: Ցուցահանդեսի գլխավոր ինֆորմացիոն հովանավոր ՎիվաՍել-ՄՏՍ:
LOGOS EXPO Center-ը առաջին մասնավոր ցուցահանդեսային ընկերությունն է Հայաստանում, որը գործում է 1999թ.-ից և առաջատար է համարվում արդյունաբերական, տեղական և միջազգային ցուցահանդեսների և կոնգրեսների կազմակերպման գործում: Օգտագործելով համաշխարհային ցուցահանդեսային բիզնեսի փորձն ու նվաճումները LOGOS EXPO Center ցուցահանդեսային ընկերությունը ամեն տարի անցկացնում է մինչև 15 մասնագիտացված ցուցահանդեսներ: Այսպիսով, 10 տարիների գործունեության ընթացքում ընկերության կողմից կազմակերպված տեղական և օտարեկրյա ցուցահանդեսների թիվը գերազանցել է 100-ը"