Ռուսաստանը «դիտավորյալ քաղաքականացված» է որակել Իրանի հարցով ԱԷՄԳ-ի զեկույցը
Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարարությունը սկզբունքորեն նոր բան չի հայտնաբերել Իրանի միջուկային ծրագրի հարցով Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հրապարակած զեկույցում: Այս մասին ասված է ԱԳ նախարարության տարածած հաղորդագրությունում:
Նշենք, երեկ ԱԷՄԳ-ի -ի նոր զեկույցի հրապարակումից հետո, որտեղ նշվում է, թե մինչ 2013 թ-ը Իրանը ինտենսիվ աշխատանքներ է իրականացրել միջուկային զենքի ստեղծման ուղղությամբ, և որ հնարավոր է, նման գործունեությունը շարունակվում է մինչ օրս, եվրոպական մի շարք երկրներ իրենց անհանգստությունն են հայտնել ու կոչ արել խիստ պատժամիջոցներով հանդես գալ այդ երկրի նկատմամբ:
Ռուսաստանի ԱԳ նախարարությունն հայտարարել է, թե Ատոմային էներգիայի միջազգային գործակալության զեկույցը «դիտավորյալ քաղաքականացված է»: Ըստ հաղորդագրության, զեկույցում միջուկային ծրագրի վերաբերյալ նոր հանգամանքներ չկան, և որ այն բաղկացած է «մինչ այդ հայտնի փաստերի արձանագրումից»:
«Երբ բացակայում է համոզիչ ապացույցների բազա, շրջանառության մեջ են դրվում ենթադրություններ ու կասկածներ, ընթացք է տրվում տեղեկատվության աճպարարությանը` Իրանի միջուկային ծրագրում ռազմական բաղկացուցիչի առկայության վերաբերյալ տպավորություն ստեղծելու նպատակով: Նման մոտեցումը դժվար է պրոֆեսինալ և անկողմնակալ որակել», - ասված է զեկույցի վերաբերյալ տարածված հաղորդագրությունում: