Սերգեյ Մովսիսյանի հաղթանակը վճռորոշ էր
Հունաստանի Պորտո Կարաս քաղաքում ընթացող Եվրոպայի շախմատի թիմային առաջնության 7-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը, շնորհիվ Սերգեյ Մովսիսյանի` Վիշյե-Լագրավի նկատմամբ տոնած հաղթանակի, 2,5:1,5 հաշվով առավելության հասավ Ֆրանսիայի ընտրանու նկատմամբ: Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Բակրոյի, Վլադիմիր Հակոբյանը` Ֆրեսինետի, Գաբրիել Սարգսյանը` Բոերի հետ:
Այսպիսով` Հայաստանի հավաքականն այժմ իր ակտիվում ունի 11 միավոր և հանգրվանել է մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականում` առաջատարին` Ադրբեջանի թիմին զիջելով ընդամենը մեկ միավորով: 11 միավոր է վաստակել նաև Ռումինիայի հավաքականը, սակայն հայտնվել է 3-րդ տեղում, քանի որ մեր ընտրանուց հետ է մնում ընդհանուր միավորների քանակով:
Այսօր կայանալիք 8-րդ տուրում Հայաստանի հավաքականի մրցակիցը Հոլանդիայի ազգային թիմն է, իսկ ադրբեջանցիները պետք է խաղան գերմանացիների հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան