Բակո Սահակյանը «Իզմիրլյան»-ի փոխնախագահի հետ խոսել է Արցախում ներդրումների անհրաժեշտության մասին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 9-ին Ժնև քաղաքում հանդիպում է ունեցել «Իզմիրլյան» հիմնադրամի առաջին փոխնախագահ Ժակ Սարգսյանի հետ:
Հանդիպմանը քննարկվել են տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:
Երկրի ղեկավարն ընդգծել է, որ մարդասիրական ծրագրերի հետ մեկտեղ Արցախում անհրաժեշտ է իրականացնել ներդրումային ծրագրեր, ինչը որակապես այլ ազդեցություն կունենա ԼՂՀ սոցիալ-տնտեսական զարգացման վրա: Այս համատեքստում քննարկվել են մի շարք կոնկրետ առաջարկներ և ծրագրեր:
Նույն օրը Նախագահ Սահակյանը հանդիպում է ունեցել Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Շվեյցարիայի մասնաճյուղի ղեկավար Թալին Ավագյանի հետ:
Նախագահը նշել է, որ ՀԲԸՄ-ն շոշափելի ներդրում ունի Արցախի զարգացման գործում և ընդգծել, որ այս կազմակերպության հետ համագործակցությունը կարևոր է ինչպես սոցիալ-տնտեսական, այնպես էլ ներհայկական կապերի ամրապնդման տեսանկյունից:
Հանդիպումներին ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը և ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա