Յիրիկյանը` Վոզնյակին. Ուզում եմ հավատալ, որ հայաստանյան Ձեր այցը կլինի ոգևորիչ և հաճելի
Այսօր «Apple Cգmputer» կորպորացիայի համահիմնադիր Սթիվ Վոզնյակը ստանալու է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության Նախագահի 2011թ. մրցանակը: Մրցանակը ստեղծվել է «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախաձեռնությամբ և ՎիվաՍել-ՄՏՍ-ի հովանավորությամբ:
Վոզնյակը ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության Նախագահի Մրցանակի 2-րդ դափնեկիրն է: 1-ին դափնեկիրը` «Ինտել կորպորացիայի» նախկին նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Քրեյգ Բարրեթն էր, որը, Համաշխարհային ՏՏ Մրցանակը ստացավ 2010թ.-ի հունիսի 28-ին:
Ինչպես հայտնում են «ՎիվաՍել» ընկերությունից, նախօրեին «Սինոփսիսի» գիտաարտադրական կենտրոնում Սթիվ Վոզնյակը հանդիպել է ՏՏ գործարար համայնքի ներկայացուցիչների հետ` ՏՏ ոլորտում համաշխարհային զարգացումները, ինչպես նաև Հայաստանում ոլորտի զարգացման հեռանկարների վերաբերյալ իր տեսլականը ներկայացնելու նպատակով:
Իբրև կորպորատիվ քաղաքացի, ՎիվաՍել-ՄՏՍ-ն արդեն երկրորդ տարին է ստանձնում «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության Նախագահի պարգև» նախաձեռնության աջակցումը:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, որը նաև մրցանակակրի վերջնական ընտրության համար պատասխանատու ընտրող հանձնաժողովի անդամ է, իր և իր ղեկավարած ընկերության անունից ողջունել է շՏՏ ոլորտում համաշխարհային հանրության համար զգալի ներդրում ունեցող Սթիվ Վոզնյակին` մեր հայրենիք կատարած այցելության կապակցությամբ:
«Ուզում եմ հավատալ, որ հայաստանյան Ձեր այցը կլինի ոգևորիչ և հաճելի: Լիովին կիսում եմ նաև Ձեզ հետ հաղորդակցվելու բուհերի ուսանողների և ՏՏ ոլորտի ներկայացուցիչների ոգևորությունը: Հայաստանը տաղանդների երկիր է, որի ներուժի բացահայտումը շարունակվում է: Կարևոր է արձանագրել այն փաստը, որ այն, ինչ դեռ երեկ երազանք էր` այսօր իրականություն է դարձել: Հավատում եմ, որ Ձեր հետ շփման տպավորությունը Հայաստանի ՏՏ սեկտորի ներկայացուցիչների, ուսանողների ու գիտական շրջանակների հետ երկար մնա:
Մրցանակը հնարավորություն է ընձեռում մեծ թափ հաղորդելու Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը, ինչպես նաև չափազանց կարևոր է համաշխարհային ՏՏ ոլորտում Հայաստանի դրական իմիջը բարձրացնելու առումով: Միաժամանակ` դժվար է գերագնահատել մրցանակի կարևորությունը տեղեկատվական տեխնոլոգիաների հանդեպ Հայաստանի երիտասարդների ուշադրությունը հրավիրելու առումով: Այդ էր պատճառը, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ն անմիջապես արձագանքեց մրցանակը հովանավորելու առաջարկին: Ընկերության համոզմամբ` պետք է անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի Հայաստանն առաջընթաց արձանագրի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում: Եվ ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակն այդ ուղղությամբ կատարվող չափազանց կարևոր քայլ է:
ՏՏ ոլորտին ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությունը շարունակական է: Ընկերությունն իր գլխամասային մասնաշենք է հրավիրում բուհերի լավագույն ուսանողներին` աշխատանքային պրակտիկա անցնելու և բուհում ձեռքբերած տեսական գիտելիքներն առկա փորձի հիման վրա գործնական գիտելիքներով հարստացնելու նպատակով: ՎիվաՍել-ՄՏՍ-ի գործունեության հիմքում ընկած է այն համոզմունքը, որ Հայաստանի երիտասարդությունն ունի միտք և տաղանդ, ինչպես նաև զարգացման անսպառ ներուժ: Պարզապես նրանց այդ ներուժն իրացնելու, ինքնադրսևորվելու և ճիշտ ճանապարհը ընտրելու աջակցություն է հարկավոր:
ՎիվաՍել-ՄՏՍ-ն առաջնորդվում է կարևոր մի գիտակցությամբ. պետք է աջակցել բոլոր այն նախաձեռնություններին, որոնք մեր հասարակությանը կարող են օգնել առաջադիմելու և Հայաստանի բարձր վարկանիշն ապահովելու հարցում»,-ասել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին