Արեշև. ՎՈւԱՄ որևէ այլ երկիր Մոսկվայի համար հետաքրքրություն չի ներկայացնում
«Եվրասիական տնտեսական միությունը դեռ մի գաղափար է, որը ձևաչափի հստակեցման կարիք ունի»,- այսօր ասուլիսի ժամանակ կարծիք հայտնեց Սևծովյան – Կովկասյան տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների հանրային ինստիտուտի ավագ գիտաշխատող, քաղաքագետ Անդրեյ Արեշևը, նշելով, որ հետխորհրդային տարածաշրջանում դա առաջին գաղափարը չէ:
Ըստ բանախոսի, նման միության գաղափարում ավելի շատ ներդրված է քաղաքակրթական միասնականության տարրը, քան քաղաքական – տնտեսական հակակշիռ ստեղծելու անհրաժեշտությունը:
Այդ տեսանկյունից Ա.Արեշևը անհիմն անվանեց արևմտյան որոշ փորձագետների այն միտքը, թե Եվրասիական միության գաղափարը ստեղծվել է Մոսկվայում` որպես հակակշիռ նախկին ԽՍՀՄ տարածքում աճող չինական էքսպանսիայի: «Սա արևմտյան քաղաքագետների մի փորձ է ներքին անհամապատասխանություն և սուր մրցակցություն սերմանելու` ռուս - չինական հարաբերություններում», - գտնում է քաղաքագետը: Նաև կարծիք հայտնում, որ Մոսկվայի և Պեկինի միջև համագործակցությունն էլ ավելի կզարգանա, չնայած որ կնճիռներ անպայման կլինեն:
Խոսելով ՎՈՒԱՄ երկրների` Եվրասիական տնտեսական միությանն անդամագրվելու հեռանկարների մասին, Ա.Արեշևը կարծիք հայտնեց, որ այդ երկրները, թեև քաղաքականապես փորձում են տարբերվել Ռուսաստանից, այնուամենայնիվ ժամանակի ընթացքում ևս կարող են միանալ միությանը: Այս տեսանկյունից նա առավել հավանական է համարում Ադրբեջանի անդամակցումը, քան մյուս երեք պետութունների, այն էլ `զուտ էներգակիրների պատճառով: «Բացի Ադրբեջանից, ՎՈւԱՄ որևէ այլ երկիր Ռուսաստանի համար նման հետաքրքրություն չի ներկայացնում այնպես, ինչպես, օրինակ Բելառուսը կամ Ղազախստանը» , - նշեց քաղաքագետը, շեշտելով, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունները հիմնականում հիմնվում են տնտեսական համագործակցության վրա, այն էլ` նավթային ոլորտում:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան