«Կրթություն և կարիերա EXPO 2011» . 3 օր բոլոր դիմորդներին կտրամադրի անհրաժեշտ տեղեկատվություն
Նոյեմբերի 15-17-ը Երևանում` «Մոսկվայի Տուն» մշակութագործարարական կենտրոնում կանցկացվի հերթական տասներկուերորդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը «Կրթություն և կարիերա EXPO 2011» խորագրով:
«Կրթություն և կարիերա EXPO 2011» ցուցահանդեսը ընդգրկելով կրթության կարևորագույն ոլորտների գործունեութունը, ակնկալվող երեք օրերի ընթացքում բոլոր դիմորդներին կտրամադրի անհրաժեշտ տեղեկատվություն և ինֆորմացիա: «Կրթություն և կարիերա EXPO 2011» ցուցահանդեսի ջերմ մթնոլորտում:
Ցուցահանդեսը կանցկացվի ՀՀ Կրթության և գիտության նախարարության պաշտոնական աջակցությամբ: Ցուցահանդեսի գլխավոր ինֆորմացիոն հովանավոր ՎիվաՍել-ՄՏՍ:
Միջոցառման հիմնախնդիրներն ու նպատակն են դպրոցականներին և ուսանողներին տրամադրել տեղեկություն ժամանակակից կրթության ողջ սպեկտորի վերաբերյալ, նպաստել կրթօջախների և ձեռնարկությունների միջև գործնական հարաբերությունների կայացմանը, տեղեկացնել զբաղվածության շուկայում առավել պահանջարկ ունեցող մասնագիտությունների մասին, հանդիպումներ կազմակերպել գործազուրկների և իրական գործատուների միջև, ծրագրում ներգրավել պետական, մասնավոր և հասարակական կազմակերպություններ իրենց նոր կրթական ծրագրերով:
Հիմնական թեմատիկ բաժիններն են բարձրագույն կրթություն - ակադեմիաներ, համալսարաններ, ինստիտուտներ, միջին մասնագիտացված կրթություն – քոլեջներ, ուսումնարաններ, վարժարաններ, կադրերի վերապատրաստում, շարունակական կրթություն և այլն: Ցուցահանդեսի մասնակիցներն են Հայաստանում և արտասահմանում գործող կրթօջախներ (ԲՈԻՀ - եր, քոլեջներ, ուսուցման կենտրոններ ) և միջազգային դոնոր կազմակերպություններ:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին