Ինչո՞վ է տարբերվում iPhone 4S-ը iPhone 4-ից
iPhone 4S-ը, որն անցած ամիս է ներկայացվել միջազգային, իսկ օրեր առաջ էլ հայ հանրությանը, iPhone-ի շարունակությունն է, սակայն մի քանի առումներով լրջորեն տարբերվում է նախորդից:
Առաջին հերթին, iPhone 4S-ը նախորդից երկու անգամ ավելի հզոր է, իսկ գրաֆիկական ենթահամակարգերի արտադրողականությունը նախորդից 7 անգամ մեծ է: Դրան հաջողվել է հասնել առավել արտադրողունակ երկմիջուկային պրոցեսոր Apple A5-ի շնորհիվ: Արտադրողականության նման մեծացումը հնարավորություն կտա օգտվողներին հաջողությամբ մրցել Google Android օպերացիոն համակարգով աշխատող լավագույն սարքավորումների հետ:
Նշենք, որ iPhone 4s-ի վաճառքը սկսվել է հոկտեմբերի 14-ին ԱՄՆ-ում և ներկայումս վաճառվում է աշխարհի 29 երկրներում, իսկ մինչև տարեվերջ, ինչպես խոստացել են Apple ընկերությունից, հեռախոսը հասանելի կլինի ընդհանուր առմամբ 70 երկրներում:
iPhone 4s-ն ունի 8 մեգապիքսել հզորությամբ տեսախցիկ, որը հնարավորություն է տալիս բարձրորակ տեսանկարահանումներ կատարել այն ժամանակ, երբ նրա նախորդի` iPhone 4-ի տեսախցիկը 5 մեգապիքսել հզորությամբ է: Երկար սպասված այս նոր սմարթֆոնը երկու ալեհավք ունի, ինչը հնարավորություն է տալիս փոխել ալեհավաքները՝ ավելի արագ կապ ապահովելու համար։
iPhone 4s-ն ունի 16, 32, 64 գիգաբայթ հիշողություն: Ի դեպ, այն Apple-ի առաջին սմարթֆոնն է, որն ընդունակ է միաժամանակ ապահովելու և GSM-ի, և CDMA-ի ստանդարտները: 16 գիգաբայթ հիշողությամբ սարքը ԱՄՆ-ում վաճառվում է 199 դոլար, 32 գիգաբայթ հիշողությամբը` 299 դոլար, իսկ 64 գիգաբայթը` 399 դոլար: Արտասահմանյան լրատվամիջոցները նշում են, որ այս գները գործում են բջջային օպերատորի հետ երկամյա պայմանագիր կնքելու դեպքում:
Ինչ վերաբերում է դիզային, ապա նախորդից iPhone 4-ը չի տարբերվում:
Նոր մոդելը հագեցած է iOS 5 օպերացիոն համակարգով, որը կարելի է ամրակցել նախորդ մոդելներին ևս, այդ թվում 3GS. -ին: iPhone 4S մոդելի ամենաարտառոց գործառույթներից, թերևս, կարելի է առանձնացնել հեռախոսի կառավարման ձայնային համակարգը, այսպես կոչված, Siri գործառույթի միջոցով: Այնուհանդեևձ, դեռևս պարզ չէ, թե նշյալ գործառույթն ինչպես կգործի անգլերենից բացի այլ լեզուների պարագայում:
Հատկանշական է, որ նախրոդ մոդելի համեմատությամբ,սմարթֆոնի ինքնավար աշխատանքի ժամանակն ավելացել է: 3G ռեժիմում հեռախոսի ինքնավար աշխատանքը բավականացնում է 8 ժամ, Wi-Fi ռեժիմով` 9 ժամ, իսկ տեսանյութերի դիտման ռեժիմում ` 10 ժամ:
Այսպիսով, iPhone 4-ի և iPhone 4S-ի հիմնական տարբերությունը կայանում է վերջինիս տեխնիկապես առավել հագեցվածության մեջ, ինչը թույլ է տալիս մոդելին հաջողությամբ մրցակցել նույնօրինակ մոդելների հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին